Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Մեկուսացումից դուրս գալու հնարավորությո՞ւն, թե՞ վտանգ հայկական շահերին. հայ քաղաքագետները տարակարծիք են «3+3»-ի վերաբերյալ

Հայ քաղաքագետները հակասական կարծիքներ ունեն այն հարցի վերաբերյալ, թե պե՞տք է արդյոք Հայաստանը անդամակցի Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարթակին «3+3» ձևաչափով:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի «3+3» բանակցային ձևաչափին տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու և հարևան երկրների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ համակեցության տարբերակ գտնելու համար: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ «3+3» համագործակցության հարթակը ավելի անբարենպաստ ձևաչափ է Հայաստանի համար, քան Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ձևաչափը և բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ ինքը որևէ օգուտ չի տեսնում «3+3»-ին Հայաստանի մասնակցությունից: Թեև մյուս կողմից թուրքագետը կարծում է, որ եթե փորձ չի արվելու Հայաստանի համար ռազմավարական հարցերը և առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափից տեղափոխել այդ հարթակ, ապա այդ դեպքում «3+3»-ից մեծ վնաս չի լինի: Առավել ևս, որ այս հարթակի ապագան և այն կյանքի կոչելու հեռանկարը, ըստ նրա, մեծ հարցականի տակ է:

«Ես նույնիսկ հավատացած չեմ, որ այս ձևաչափը վերջիվերջո կյանքի կկոչվի, որովհետև եթե Վրաստանը չի մասնակցում՝ տարածաշրջանի երկրներից մնում են Հայաստանը և Ադրբեջանը, և փաստորեն այս ձևաչափը վերածվելու է հարթակի, որտեղ պետք է միջնորդություն տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերի շուրջ: Իսկ մենք գիտենք, որ մեզ համար ավելի նախապատվելին եռակողմ բանակցությունների ձևաչափն է, որտեղ միայն Ռուսաստանն է միջնորդ հանդես գալիս: Այստեղ Ռուսաստանին ավելանում է Թուրքիան: Իհարկե, որոշ չափով նաև Իրանը, որը ավելի պասիվ է լինելու: Այսինքն՝ չեմ կարծում, որ սա մի ինչ-որ իրական խնդիրներ լուծելու հարթակ կլինի: Իսկ եթե ընդհանուր գնահատենք՝ իհարկե, սա մեզ համար ավելի անբարենպաստ է, որովհետև եթե եռակողմ բանակցություններում միայն Ռուսաստանն էր միջնորդը, ապա հիմա, փաստորեն, Թուրքիան էլ է ավելանում, իսկ Թուրքիան մեր թշնամին է և Ադրբեջանի «ավագ եղբայրը»: Այնպես որ, այս առումով ոչ մի դրական բան չի լինի, ընդհակառակը՝ ճնշումը Հայաստանի վրա ավելի կմեծանա», – նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը իր հերթին «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության անկախության վերանվաճումից հետո՝ շուրջ 30 տարի, Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային համագործակցության բոլոր ձևաչափերից՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, և «չկա մի էներգետիկ, քաղաքական, տնտեսական կամ այլ համագործակցության ձևաչափ, որից Հայաստանին դուրս թողած չլինեն»: Բացառություն է միայն Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպութունը, որն, ըստ էության, «կիսամեռած կառույց է»:

Հետևաբար, Հայաստանը, Գարիկ Քեռյանի կարծիքով, պետք է մասնակցի տարածաշրջանային քննարկումների այս ձևաչափին՝ տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու և իբրև տարածաշրջանի ինտեգրացիայի «խանգարիչ գործոն» չդիտվելու համար:

«Եթե նկատի ունենք, որ այս ձևաչափում են նաև Թուրքիան և Ադրբեջանը, որոնք մեզ հետ թշնամի երկրներ են, մենք չմիանանք և դրանով պատժենք նրանց, ապա դա արդեն երեխայական միամտություն է, որովհետև պետք է լինել այնտեղ, որտեղ կան այս երկու երկրները: Դա լրացուցիչ հարթակ է հանդիպելու, խոսելու, ինչ-որ մի բան քննարկելու: Իմ, որպես մասնագետի, արտաքին քաղաքական հայեցակարգն այն է, որ Հայաստանը պետք է գտնի տարածաշրջանում բոլոր հարևանների հետ համակեցության կանոնները, եթե ուզում է այստեղ գոյատևել և չթռչել լուսին: Եթե ուզում է թռչել լուսին, խնդիր չկա: Բայց եթե ուզում է գոյատևել այս տարածաշրջանում, ապա՝ Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան, Ռուսաստան. այս երկրների հետ մենք համակեցության կանոններ պիտի գտնենք», – հավելեց քաղաքագետը:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանի մասնակցությունը «3+3» ձևաչափին ոչ մի օգուտ չի բերի: Անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք Թուրքիայի նախագահ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը «3+3»-ի նախաձեռնությամբ հանդես են եկել 2020 թվականին Արցախում իրենց կողմից սանձազերծված պատերազմի արդյունքները և տարածաշրջանում ձևավորվող նոր ստատուս քվոն ամրագրելու նպատակով, թուրքագետը պատասխանեց՝ այո՛, իրականում սա թուրքական նախաձեռնություն է:

Ընդ որում, սա առաջին դեպքը չէ: Սաֆրաստյանը հիշեցրեց, որ 2008 թ. օգոստոսին, երբ տեղի ունեցավ ռուս-վրացական կարճատև պատերազմը Հարավային Օսիայում և Աբխազիայում, Թուրքիայի այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնելով Մոսկվա, հանդես եկավ «Կայունության և համագործակցության կովկասյան պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությամբ:

Ակադեմիկոսի խոսքով՝ Թուրքիան այն ժամանակ առաջարկեց այդ հարթակը, քանի որ համոզվեց, որ Ռուսաստանը կարող է իր զինված ուժերը կիրառել տարածաշրջանում, և դրանից Թուրքիան վախեցավ: Այդ իսկ պատճառով նա փորձեց տարածաշրջանում ազդեցությունները աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանի հետ բաժանել երկու մասի՝ թուրքական և ռուսական: Այն ժամանակ Մոսկվան լուրջ չընդունեց դա, քանի որ իրեն այնքան ուժեղ էր զգում, որ ցանկություն չուներ Թուրքիայի հետ ինչ-որ ազդեցություն բաժանելու տարածաշրջանում: Այսօր, սակայն, իրադրությունը փոխվել է:

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հնարավորություններ է ընձեռում Թուրքիային մեր տարածաշրջանում կամաց-կամաց ոտք դնելու, քայլ առ քայլ իր ազդեցությունն ուժեղացնելու: Օրինակ, առաջին քայլը այն էր, որ Աղդամում ստեղծվեց համատեղ ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոն: Ինչո՞ւ պետք է Թուրքիան մասնակցի այդ մոնիթորինգի կենտրոնին, ի՞նչ կապ ունի: Ռուսաստանն է այստեղ միջնորդը, նրա նախաձեռնությամբ է զինադադարը հաստատվել: Եվ մեկ էլ հանկարծ հայտնվում է ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը: Դա արդեն նշանն էր այն բանի, որ Ռուսաստանը սկսում է որոշ չափով հնարավորություն տալ Թուրքիային այստեղ ազդեցություն ձեռք բերելու: Սրանից ես եզրակացնում եմ, որ ներկա շրջափուլում՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո, Ռուսաստանը այլևս չի կարող մենաշնորհ ունենալ տարածաշրջանում որպես հարցեր լուծող և ստիպված է իր ազդեցությունը որոշ չափով կիսել Թուրքիայի հետ, և դրա արդյունքը այս «3+3»-ն է», – մեկնաբանեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ թուրքագետի՝ մյուս պատճառը, որի համար Ռուսաստանը համաձայնեց միանալ «3+3»-ին, Արևմուտքին տարածաշրջանային գործերից դուրս թողնելու ցանկությունն է: Իսկ Թուրքիան իր հերթին, ինչպես Ռուբեն Սաֆրաստյանն է համոզված, երկակի խաղ է խաղում Ռուսաստանի և Արևմուտքի հետ՝ մի կողմից գործակցելով Մոսկվայի հետ և ընդլայնելով իր ազդեցությունը տարածաշրջանում, բայց մյուս կողմից համոզելով իր արևմտյան դաշնակիցներին, որ ինքն այս տարածաշրջանում ներկայացնում է Արևմուտքը:

«Թուրքիայի համար սա երկակի խաղ է, և այս երկու խաղում էլ նա կորցնելու բան գրեթե չունի», – կարծում է թուրքագետը:

Ինչ վերաբերում է մյուս խոշոր խաղացողի՝ Իրանի մասնակցությանը «3+3»-ին, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թեհրանի համար կարևորն այս հարթակում այն է, որ նա հնարավորություն է ստանում մտնել մի գործընթացի մեջ, որտեղ Արևմուտք չկա, և այստեղ հաստատել իր հեղինակությունը:

«Չեմ կարծում, որ Իրանը հնարավորություն և ցանկություն ունի մեր տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն վարելու, բայց այս ձևաչափն իր համար հնարավորություն է աշխարհաքաղաքական առումով իր դերը վերահաստատելու», – հավելեց «Արմենպրես»-ի զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Վրաստանի մասնակցությանը՝ քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով՝ վրացական կողմի հրաժարվելու հիմնական պատճառն այն է, որ նա Արևմուտքի դաշնակիցն է, իսկ «3+3» ձևաչափում արևմտյան ոչ մի աշխարհաքաղաքական խաղացող չկա: Եվ ստացվում է, որ «3+3»-ը Վրաստանի հրաժարվելուց հետո վերածվում է «3+3-1» ձևաչափի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում հայտնել էր, որ առաջիկա օրերին «3+3» կամ «3+2» ձևաչափի նախնական նիստն է տեղի ունենալու, որին Հայաստանը մասնակցելու է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով: Վարչապետը շեշտել էր, որ Հայաստանը կարող է հետաքրքրված լինել «3+3» բանակցային ձևաչափով, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում:

Դրանից հետո՝ դեկտեմբերի 9-ին, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հարավային Կովկասում «ամուր խաղաղության և կայունության ապահովման» նպատակով առաջարկված «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով: Վրաստանի արտգործնախարարությունը, սակայն, վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ Թբիլիսին չի ծրագրում մասնակցել «3+3» համագործակցության հարթակին:

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի ԱԳՆ-ը «Տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի մեկնարկի մասին» վերնագրով հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել Տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի առաջին նիստը Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ա. Ռուդենկոյի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խ. Խալաֆովի, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վ. Գևորգյանի, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ս. Օնալի և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ա. Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք հրավիրված էին, չեն մասնակցել հանդիպմանը: Ըստ հաղորդագրության՝ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերը պայմանավորվել են հարթակի աշխատանքները կենտրոնացնել այնպիսի պրակտիկ հարցերի վրա, որոնք հետաքրքրում են բոլոր մասնակիցներին: Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցառումները, փոխգործակցությունը առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև՝ հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին: Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Վրաստանի ձևաչափին աշխատանքին միանալու հարցում, որի համար «դուռը» բաց է մնում:

 

Արամ Սարգսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում