Tuesday, 16 04 2024
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»

Ալեք Ենիգոմշյանը «Սասնա ծռեր» խմբավորմանը կոչ է անում Արմեն Բիլյանի՝ «սպանության» համար դատապարտումից հետո պատասխանատվությունից չխուսափել

Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի ընթացքում հապճեպորեն իր «ավարտին» հասցրեց գործի «վերաքննությունը», մերժեց պաշտպանական կողմերի անխտիր բոլոր միջնորդությունները և բավարարեց դատախազության համարյա բոլոր պահանջները, կասկած չի թողնում արձակված «դատավճռի» քաղաքական բնույթի և հետագծի մասին:

Իսկ ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան դրվագով առաջին ատյանի կողմից արդարացված Արմեն Բիլյանին վերստին «մեղավոր» հռչակումն ու 25 տարվա ազատազրկման դատապարտումը արդարության վրա «թքած ունենալու» և ցինիզմի գագաթնակետ են:

Բոլորը, ներառյալ նախաքննական մարմինը, դատախազությունը և դատարանը գիտեն, որ Արմեն Բիլյանը ոչ մի մասնակցություն չի ունեցել ՊՊԾ գնդի ներսում Մկրտչյանի հետ պատահածին, անգամ դեպքի վայրում չի գտնվել, դեռ չխոսած այն մասին,, որ Մկրտչյանը, ընդամենը թեւից վիրավորված, իր ոտքերով դուրս է եկել գնդի տարածքից բայց մի ամիս անց մահացել որովայնում ստացած վերքերից… :

Խոսքս ուղղում եմ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Նոր «դատավճռից» հետո ընդամենն ասել, թե «Արմեն Բիլյանի պատժաչափը խստացվեց»՝ համազոր է ոչինչ չասելու: Բիլյանի պատժաչափն ընդամենը չխստացվեց:

«Վերաքննիչը»

«վերահաստատեց» ոստիկան Մկրտչյանի սպաննության «մեղադրանքը» և Բիլյանին դատապարտեց 25 տարվա ազատազրկման, մինչդեռ առաջին ատյանն արդարացրել էր նրան: Ճիշդ է, Սմբատ Բարսեղյանն էլ է դատապարտված 25 տարվա ազատազրկման, բայց համեմատությունը դրանով ավարտվում է: բոլորի համար պարզ է, որ երկու պարագաները էապես տարբերվում են:

Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին չթոթափել պատասխանատվությունը, գտնվել ազնիվ պայքարի բարոյական նշաձողի բարձրության վրա, իրենց խղճի վրա չպահել ծանր բեռ և մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար երկարատեւ դատապարտմանը:

Ալեք Ենիգոմշյան

12 դեկտեմբերի 2021թ, Երեւան

Հ.Գ. Լրագրողներից ի սկզբանե խնդրում եմ այս կապակցությամբ այլ մեկնաբանությունների համար չդիմել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում