Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Այսպիսի մոտեցումները ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական նպատակահարմարությանն են հարմարեցնում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

-Պարոն Հոկտանյան, օրերս արդարադատության նախարարն ԱԺ-ում անդրադարձել է լրատվամիջոցների թափանցիկությանը՝ նշելով, որ ամբողջ աշխարհում ընդունված ստանդարտ է՝ ուզում ես պահպանել քո աղբյուրի գաղտնիությունը, ուրեմն պատրաստ եղիր ինքդ օրենքի առաջ պատասխան տալու։ «Լրատվամիջոցներում կոռուպցիոն ռիսկը նույնքան վտանգավոր է, որքան մյուս ոլորտներում»,-ասել է նա: Ձեր կարծիքով աղբյուրների բացահայտումը կնպաստի՞ կոռուպցիայի նվազեցմանը լրատվամիջոցներում:

-Ես այդ ոլորտում խորացած չեմ, չեմ կարող լուրջ և պրոֆեսիոնալ պատասխան տալ: Բայց եթե նայում ենք զուտ հակակոռուպցիոն տեսանկյունից, ինձ թվում է, որ ինքը նկատի ունի, որ այդ խնդիրն, իհարկե, կա, և Բաց կառավարման գործընկերության հանձնառություններում իրական սեփականատերերի բացահայտման խնդիրը կար: Դա նաև մեր  կազմակերպության նախաձեռնությամբ էր, և որպես առաջնահերթ ուղղություն՝ լրատվամիջոցների իրական սեփականատերերի հարցը բարձրացվեց: Քննարկումը ԱԺ-ում ֆեյք լուրերից օգտվելու հետ էր կապված, և կարող է պարզվել, որ ֆեյք լուրեր տարածողը հենց լրատվամիջոցի նույն իրական սեփականատերն է: Երևի դա նկատի ունի նախարարը, երբ խոսում է կոռուպցիոն ռիսկերի մասին: Միակ բանը, որ ես հստակ կարող եմ համարել ռիսկ, դա իրական սեփականատերերի չբացահայտումն է, բայց եթե էլի ռիսկեր կան, ես չգիտեմ: Այն, որ կա իրական սեփականատերերի հարց, որը պետք է բացահայտել, դա հաստատ է: Ես կարող եմ միայն ենթադրություն անել, որ այդ ֆեյք լուրեր տարածողները իրական սեփականատերերի հետ են կապված: Ասենք ֆեյք լուր տարածողն ու լրատվամիջոցի իրական սեփականատերը նույն մարդն է: Դա հնարավոր է: Այդուհանդերձ, ես սա հետընթաց եմ համարում նրանով, որ թող ընթերցողը որոշի՝ ֆեյք է լուրը, թե ոչ: Ո՞վ է սահմանում լուրի ֆեյք լինելը, Արդարադատության նախարարությո՞ւնն է ասելու՝ սա ֆեյք է, սա ֆեյք չի: Երկրորդը, ես կասկածներ ունեմ, թե որքանով դա ոչ խտրական կկիրառվի: Այսինքն X լրատվամիջոցը կարող է ֆեյք լուրը տարածի և բան չլինի, իսկ Y լրատվամիջոցը մեկ այլ ֆեյք լուր տարածի, նրան պատժեն: Ինչքան մեծ են կասկածները, որ խտրական կլինի վերաբերմունքը, այնքան դա չի կարելի դրական զարգացում անվանել: Նաև թող իշխող խմբակցությունը չմոռանա, որ կարող է վաղը ընդդիմություն դառնա և նույն խտրականությունն իր դեմ կիրառվի:

-Այստեղ լուրջ վտանգներ կա՞ն խոսքի ազատության սահմանափակման առումո՞վ:

-Իհարկե, կան: Ես ենթադրում եմ, որ դա բավականին լուրջ վտանգ կարող է լինել: Նորից եմ ասում, թող ընթերցողն ինքը որոշի՝ լուրը ֆեյք է, թե ֆեյք չի: Այսինքն՝ ոչ թե պետք է ֆեյք լուրերի դեմ պայքարել, այլ քաղաքացիներին օգնել, որ կարողանան ֆեյքը իրականից տարբերել: Պետք է ասել՝ ֆեյք է, մի հավատացեք, ոչ թե ասել՝ ֆեյք է, միանգամից պատժում ենք: Դա վաղը կարող է իրենց դեմ դուրս գալ: Օրինակ, այդպիսի լրատվամիջոցներ էլ կան, որոնք աջ ու ձախ ֆեյք լուրեր են տարածքում իշխանության օգտին, հիմա դրանց պատժելո՞ւ են: Որքան խտրական լինի այդ մոտեցումը հիմա, նույնքան խտրական կլինի ապագայում: Կամ, երբ իրենք ասում են «ապագա կա», մտածում են, որ ապագան կա միշտ իրենց համար: Իսկ դա արդեն բռնապետություն է նշանակում:

-Օրերս էլ Հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացրեց, թե նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա ընտանիքի մասնակցությամբ ինչպիսի չարաշահումներ են տեղի ունեցել: Կարո՞ղ ենք ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի մեկնարկը տրված է:

-Մեկնարկը վաղուց է տրվել: Ես, իհարկե, ողջունում եմ, որ այդպիսի քայլի գնացել են իշխանությունները և կքաջալերեի նաև նույն ակտիվությամբ ու նույն էներգիայով բացահայտել մյուսների ապօրինությունները: Այսինքն՝ չբացահայտել միայն նրանց, որոնք բացահայտ իրենց դեմ են, այլև նրանց, որոնք նախկին են, բայց դարձել են ներկա, կամ շատ նախկին էին, ու դարձան ներկա: Նրանց մոտ էլ են այդպիսի բաներ եղել, չէ՞: Սարսափելի կլինի, եթե մյուսների նկատմամբ այդ մոտեցումը չկիրառվի: Կամ աղմուկ-աղաղակով նախկինների հետևից ընկան, ինչը ճիշտ էր, բայց հիմա խորը լռություն է, օրինակ՝ Գագիկ Խաչատրյանի հետ կապված ի՞նչ զարգացումներ կան, կամ Արմեն Ավետիսյանի հետ կապված որ գործը կարճել են, հասկանանք՝ ինչու են կարճել: Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա. երբ դու գալիս ես իսկապես միայն մաքրելու համար երկիրը այն կեղտից, որ կուտակվել էր տասնամյակներով, դա միայն ողջունել կարելի է, բայց երբ Վարդենիսի ընտրությունների արդյունքում հարաբերականորեն ձայների մեծամասնություն ստացած Արամ Հարությունյանը ձերբակալվեց, և ապշեցուցիչ է այն հանգամանքը, որ նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ հրաժարվում է ՔՊ-ի հետ դաշինք կազմել: Բայց չէ՞ որ նախապես դա կարելի էր անել, սպասեցին, տեսան հաղթեց, հետո չուզեց կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ, որոշեցին, որ դա հանցագործն է, այսպիսի մոտեցումները ցույց են տալիս, որ քաղաքական նպատակահարմարությանն են հարմարեցնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում