Tuesday, 05 12 2023
Արմեն Եգանյանը նշանակվել է Վենեսուելայում ՀՀ դեսպան
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
Լարսը բաց է բոլոր մեքենաների համար
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Ռուսական հաղորդումները եթերային աղբ են, որ վնասում են Հայաստանի հանրային մթնոլորտը
12:15
10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
«Ծուռ հայելու» նոր խաղը խորհրդարանում
11:45
Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը
Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համար ՌԴ նախագահին դատելու՞ էինք. ԱԺ նախագահ
Ձեր ձայնը կտա՞ք մեկին, ով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեց. ընդդիմադիր պատգամավոր
Ի՞նչ գործ ունեք մեր խոստումների հետ. դուք խորոված էիք անում, մեր գնդակահարությունը բեմադրում
«Հայաքվեն» հանձնաժողովում սպանվեց . պառլամենտարիզմի ոչնչացմանն ուղղված քայլ էր
Իսրայելական Մոսադը ակտիվորեն փնտրում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին
11:15
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար արկեր է պատվիրել
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նավթի գները նվազել են. 04-12-23
Ուղիղ. Փորձագիտական համաժողով` «Խաղաղության խաչմերուկի» թեմայով
Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
«Բաստիոններին» կմիանան «Կեսարները». Ֆրանսիան շտապում է զինել Հայաստանին
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ Աբովյան փողոցի ռեստորաններից մեկում
Խորհրդարանին թեժ շաբաթ է սպասվում. «Հրապարակ»
Արցախի խորհրդարանը նիստ է գումարել. ինչո՞ւ են նիստ գումարում, եթե պետք է գաղտնի մնա. «Հրապարակ»
Արեւմուտքն է պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Հրապարակ»
Ի՞նչ պետք է իմանան ՌԴ քաղաքացիություն չունեցող հայերը. նոր որոշում է ուժի մեջ մտնում
Հրդեհ՝ Աչաջուր գյուղի «Միջնահանդ» կոչվող հանդամասում
Ծանր օրեր են սպասվում Ադրբեջանին՝ չի ցանկանա կորցնել բարեկամ Իսրայելին
Ով եւ ինչու է առաջադրել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը. «Հրապարակ»

Ռադիկ Մարտիրոսյանից սկսած բոլորը նպաստել են ԵՊՀ քայքայմանը․ ինչ սպասել ռեկտորի ընտրություններից հետո

2019-ի մայիսից ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տալուց հետո վերջապես դեկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ։ ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու համար դիմել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և ևս մեկ անձ, ով դիմել է կարգի խախտմամբ: Երկրորդ անձը Հովհաննիսյանի դոկտորականի հավաքույթի թամադա Արծրունի Սահակյանն է։ Վերջինս, «Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկություններով, հավակնում է Իջևանի համալսարանի ռեկտորի պաշտոնին։

Համալսարանում ակնկալում են նորմալ ընտրություններ, քանի որ գոհ են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի գործունեությունից, ներքին որևէ ինտրիգ չկա։

Հովհաննես Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ համալսարանում ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, ամեն ինչ շատ հանգիստ է, չկան ներքին ինտրիգրներ, ամեն ինչ գտնվում է կրթական, գիտական բարեվարքության շրջանակներում։

Ինչ վերաբերում է Արծրունի Սահակյանի առաջադրմանը, ապա պետք է նշել, որ նա նախկինում դիմել է Իջևանի ռեկտոր դառնալու համար, և հիմա առաջադրվել է՝ նպատակ ունենալով հետագայում Իջևանի համալսարանի ռեկտոր դառնալ։

Արծրունի Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չգիտի՝ մինչև այս պահը իր դիմումն ընդունվել է, թե ոչ, քանի որ հանձնաժողովը, որը պետք է պատասխանի, զանգերին չի պատասխանում, չի բացատրում՝ ընդունել է դիմումը, թե ոչ.

«Կարծես երկու խուլ իրար հետ աշխատեն, ես էլ մի խուլ կողմն եմ, քանի որ գնում եմ, այնտեղ մարդ չկա, որ խոսեմ, հասկանամ։ Ասում են՝ փոստով ուղարկեք, ուղարկում ենք փոստով, ասում են՝ փոստն ուշ է բերել, բա կարո՞ղ է տասը օր առաջ ուղարկեի, էլի ուշացնեին, բայց չէ՞ որ կարևորը փոստով մուտք անելու ժամանակացույցն է, ամսի մեկին փոստն ընդունել է։ Էլեկտրոնային փոստով ուղարկել եմ ամսի մեկին, էլի ասում են ուշ է, ասում են ուշ եք ուղարկել, աշխատանքային օրվա ավարտին, բայց չեն ասել, որ մինչև 18։00-ն ուղարկեն։ Երևի հանձնաժողովը չի ուզում ավելորդ գլխացավանք, չի ուզում ավել ծրագիր կարդա։ Իսկ ես շա՜տ եմ ուզում ծրագրի բերումով ելույթ ունենալ և ելույթս վերածել լուսավորչական, կրթական դասախոսության»,-ասաց նա։

Անդրադառնալով լուրերին, թե իրականում իր նպատակը Իջևանի համալսարանի ռեկտոր դառնալն է, Արծրունի Սահակյանը նշեց, որ Իջևանի ռեկտորի մասին հայտարարվել է դեռևս 2019-20թթ., մրցույթ պետք է անեին, չարվեց, և հիմա Իջևանի համալսարանն էնտեղ է կործանվում, ԵՊՀ-ն՝ այստեղ։

«Համալսարանական կրթությունը վերանում է, և համալսարանը դառնում է մյուս բուհերի նման կիսատ-պռատ մասնագիտական կրթություն տվող մի մարմին, քանի որ բուն համալսարանական կրթության մասը վերացած է: Համալսարանական կրթությունը մյուս բուհական կրթությունից տարբերվում է նրանով, որ մասնագիտությունից բացի, նաև տալիս է ընդհանուր, հումանիստական, քաղաքացիական, մշակութային կրթություն»,-ասաց նա հավելելով, որ Ռադիկ Մարտիրոսյանից սկսած մինչև այս պահը բոլորը նպաստել են համալսարանի քայքայմանը։

Անդրադառնալով Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությանը, նա նշեց, որ այո, նա համալսարանի լավագույն ուսանողներից է եղել, բայց համալսարանի կրթության բարեփոխումների գործը ոչ մեկ հոգու, ոչ մեկ ծրագրի, ոչ մեկ հոգաբարձուների խորհրդի գործը չէ, դա նրանց ուժերից վեր է, պետք է ավելի մեծ ընդգրկում, սա կոլեկտիվ գործ է. «Եթե ես ուզում էի Իջևան գնալ, Իջևանը ուզում էի ավելի փոքր մասնաճյուղ համարելով, ուզում էի բարեփոխումների ծրագիր անցկացնել, ուզում էի այս կամ այն նոր մեթոդներ ներդնել և դրանց արդյունավետությունը ստուգել»,-հավելեց Սահակյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում