Monday, 29 05 2023
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Մշակվել է քվեաթերթիկների 55.1 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել
Էրդողա՞ն, թե Քըլըչդարօղլու․ Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլը․ հայացք Երևանից
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Հայսատանը նշում է Առաջին Հանրապետության 105-ամյակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել
Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Տեկտոնական շարժ և հիբրիդային գրոհի ալիք Հայաստանի վրա

Հայաստանում ի հայտ է եկել սոցհարցում, ըստ որի հանրության մոտ 60 տոկոսը չի վստահում գործող իշխանությանը: Թե Հայաստանում ինչպիսին է «սոցհարցումային» այդ ինստիտուտի աշխատանքը, հստակ երևաց հունիսի 20-ի ընտրությանը, երբ անգամ ռուսաստանյան մեդիամակարդակներում ներկայացվում էին գործող մեծամասնության այնպիսի տոկոսներ, որոնք խոսում էին մոտալուտ ուժգին պարտության մասին, բայց ընտրության արդյունքը լիովին հակառակ պատկերն էր: Տվյալ պարագայում սակայն խնդիրը բոլորովին այն չէ, թե ինչպես է աշխատում սոցիոլոգիայի ինստիտուտը Հայաստանում: Թեև, դա իհարկե կարևորագույն խնդիր է, հասարակական-պետական զարգացման հիմնարար խնդիր, Հայաստանի պետական ընթացքի տասնամյակների դեգրադացման առանցքային պատճառներից մեկը, երբ նախկին կառավարող համակարգը սոցիոլոգիան վերածեց պարզապես պատվերով համերգի և առայսօր թերևս լսվում է երաժշտական այդ իներցիայի ձայնը: Խնդիրն այլ տեղ է, մասնավորապես Հայաստանի դեմ հիբրիդային գրոհի այն ալիքի, որ վերջին օրերին բավականին մեծ թափով ծավալվում է Հայաստանի դեմ:

Իրականում բավականին մակերեսային է դիտարկումը, թե բանը միայն Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումն է կամ Ժողովրդավարության պաշտպանության Վեհաժողովի ԱՄՆ նախագահ Բայդենի հրավերն ընդունելը: Իրականում, թե աշխարհում, թե մասնավորապես եվրասիական ռեգիոնում տեղի են ունենում անվտանգային տեկտոնական շարժեր, որտեղ սահմանագծերը կամ այսպես ասած շահերի բաժանարար գծերը ամենևին միայն պետություններով չէ, որ անցնում են, այլ թերևս ոչ պակաս նաև տնտեսա-քաղաքական, այսպես ասած ֆինանսա-վառելիքային տարաբնույթ և տարատեսակ «կապիտալային կլաստերներով», որոնք ընդհուպ կարող են հավակնել պետության մեջ պետության կարգավիճակի: Ի դեպ, այդ լույսի ներքո նաև պետք է թերևս դիտարկել պրոցեսները, որ ծավալվում են օրինակ Թուրքիայի շուրջ, որի ներսում առկա է տնտեսական բավականին մեծ ճոճք, ֆինանսական ճգնաժամին մոտ իրավիճակ և միաժամանակ այդ ֆոնին նաև կարծեք թե Թուրքիայի «միջով» տեղի է ունենում ուժերի վերադասավորման գործընթաց արաբական աշխարհի ներգրավմամբ: Ի դեպ, այս տեսանկյունից պետք է դիտարկել մի շատ հետաքրքիր հանգամանք:

Դեկտեմբերի այս օրերին գրեթե համաժամանակ Կատարում են գտնվում Թուրքիայի նախագահը, թուրքերի հետ տնտեսական ըստ էության պատերազմի մեջ գտնվող Սաուդյան Արաբիայի գահաժառանգը, այլ նշանակալի դեմքեր: Եվ այստեղ նաև ուշադրության է արժանի, որ դեկտեմբերի 8-ին աշխատանքային երկօրյա այցով Կատարի պետություն է մեկնել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն ի դեպ շաբաթներ առաջ նաև աշխատանքային աննախադեպ և պատմական այց էր կատարել Սաուդյան Արաբիա, այդ երկրի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերության բացակայության պայմաններում: Զուգահեռ, տեղի է ունենում Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի ղեկավարների հանդիպումն ու հռչակագրի հրապարակումը, որտեղ խոսվում է նաև Հյուսիսաֆրիկյան, Պարսից ծոցի, Միջերկրծովյան ու մերձավորարևելյան ռեգիոնների տնտեսական, էներգետիկ վերափոխումների մասին, իսկ Հունաստանի վարչապետը Իսրայելում եռյակի հանդիպումից հետո մեկնում է Ռուսաստան և հանդիպում ունենում ՌԴ նախագահ Պուտինի հետ, որն էլ մինչ այդ դեկտեմբերի 6-ին այցելել էր Հնդկաստան, իսկ դեկտեմբերի 7-ին ունեցավ տեսահանդիպումը ԱՄՆ նախագահ Բայդենի հետ:

Ահա այս տեկտոնական շարժերին զուգահեռ Հայաստանում տեղի է ունենում ներքաղաքական հերթական անբովանդակ բռնկումը, հերթական թեժացումը ըստ էության ոչմիբանի մասին, և դրան զուգահեռ հրապարակ է բերվում իշխանության հանդեպ հանրային անվստահության թեման, փաստորեն հարվածի տակ դնելով ներկայումս Հայաստանի քաղաքական-դիվանագիտական թերևս առանցքային ռեսուրսային հենքը՝ լեգիտիմ քաղաքական իշխանության առկայությունը: Այն դեպքում, երբ Հայաստանը այդ ֆոնին կարիք ունի էապես լուծել լեգիտիմ քաղաքական ընդդիմության առկայության հարց, քաղաքական կարողունակությունը հիմնովին բալանսավորելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում