Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Ադրբեջանի կրակոցները Ջո Բայդենի «ուղղությամբ». ԱՄՆ-ն ունի՞ որևէ պատասխան

«Գործընկեր լիդերներ, քաղաքացիական հասարակության անդամներ, իրավապաշտպան ակտիվիստներ, քաղաքացիներ, իմ համոզմամբ՝ այսօր մենք պատմության շրջադարձային փուլում ենք, պետք է ընտրենք ուղղությունը, որով աշխարհը կշարժվի առաջիկա տասնամյակների ընթացքում: Թույլ կտա՞նք քաղաքացիական իրավունքների և դեմոկրատիայի հետագա սահմանափակում, թե՞ միասին կունենանք տեսլական ու քաջություն ևս մեկ անգամ գլխավորելու մարդկային առաջընթացի և մարդու ազատության երթը»,-դեկտեմբերի 9-ին ժողովրդավարության պաշտպանության Վեհաժողովի իր նախաձեռնության բացման արարողությանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ անցկացվող Վեհաժողովը տեղի ունեցավ առցանց եղանակով: Ինչպես հայտնի է դրան մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը և Վրաստանը Կովկասի միակ հրավիրյալներն էին:

Դեկտեմբերի 10-ին իրադրությունը նորից կտրուկ լարվել էր հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանը, ըստ Հայաստանի ՊՆ հաղորդագրության, ժամը 12-ի սահմանում գրոհել էր հայկական մարտական դիրքերը արևելյան սահմանի ուղղությամբ, որին հայկական զինուժը տվել է պատասխան և հակառակորդը կորուստներ կրելով նահանջել է: Ըստ ՊՆ հաղորդագրության, փոխհրաձգությունը շարունակվել է, սակայն ժամը 16-ի դրությամբ այն դադարել էր:

Ժողովրդավարության Վեհաժողովի անցկացման ընթացքում, դրան չհրավիրված Ադրբեջանի կրակոցները՝ հրավիրված Հայաստանի ուղղությամբ, դառնում են խիստ հատկանշական: Ի վերջո, դեկտեմբերի 10-ին, երբ ԱՄՆ նախաձեռնությամբ քննարկվում է ժողովրդավարության պաշտպանությունը և այդ առումով համաշխարհային ընթացքի հեռանկարները, ոչ ժողովրդավարական, խանական և կոռուպցիոն կառավարման ակնառու հատկանիշներ ունեցող Ադրբեջանը ռազմական գրոհ է նախաձեռնում Հայաստանի ուղղությամբ, որը ընտրել է զարգացման հենց ժողովրդավարական ուղին: Այս իրավիճակը առաջացնում է իհարկե բազմաթիվ հարցեր և ադրբեջանական գրոհը թերևս ունի մի շարք շերտեր, կապված լինելով անշուշտ ոչ միայն, իսկ գուցե նույնիսկ ոչ այնքան Վեհաժողովին հրավիրված չլինելու հետ:

Ի վերջո, Ադրբեջանը կրակում է նաև այն օրը, երբ տեղի է ունեցել ԵԱՏՄ Վեհաժողով՝ դարձյալ դեկտեմբերի 10-ին, որտեղ ԵԱՏՄ պատվավոր նախագահի կոչում ունեցող, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, թե ուրախ է հայ-ադրբեջանական կարգավորման առնչությամբ և կրկնում է Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու շուրջ բանակցություն սկսելու իր առաջարկը: Ադրբեջանի գործողությունը ԵԱՏՄ Վեհաժողովին զուգահեռ, լիովին այդ կազմակերպության տրամաբանության և քաղաքական ռազմավարության շրջանակում է և այստեղ Ադրբեջանը գործում է միանգամայն սիմետրիկ: Իսկ ահա նույն ժամանակ ԱՄՆ նախաձեռնությամբ տեղի ունեցող ժողովրդավարության Վեհաժողովի հանդեպ Ադրբեջանի գործողությունը ոչ միայն սիմետրիկ չէ, այլ ըստ էության նաև ցինիկ: Մեծ հաշվով, դա ինչ որ իմաստով գրոհ է նաև հենց ԱՄՆ ուղղությամբ, որը հռչակում է աշխարհում ժողովրդավարության պաշտպանության օրակարգ:

Վաշինգտոնում ավելի քան 100 երկրների ղեկավարներ, բազմաթիվ այլ գործիչներ քննարկում են ժողովրդավարական, ազատ համակարգերի ապագան, իսկ խանական Ադրբեջանը ռազմական ագրեսիայի հերթական փորձն է անում այդ Վեհաժողովի մասնակցի վրա: Ընդ որում մասնակից, որը խորքային առումով ժողովրդավարության ռեգիոնալ սահման է: Հետևաբար առաջանում է հարց, հրատապ և արդիական հարց, թե Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության ի՞նչ կոնկրետ մեխանիզմներ կարող է առաջարկել Ժողովրդավարության պաշտպանության նախաձեռնությունը, եթե այն իհարկե իրապես, խորապես գաղափարական-արժեքային նախաձեռնություն է, այլ ոչ աշխարհաքաղաքական և աշխարհակարգային պայքարի մեխանիզմ: Թեև, այդ պարագայում ևս, էական է հարցը, թե Հայաստանն ինչ հուսալի տեղ կարող է ունենալ այդ մեխանիզմում, առանց արևելք, թե արևմուտք, կամ հյուսիս, թե արևմուտք դիլեմայի առաջ կանգնեցվելու, որովհետև Հայաստանի համար ներկայումս ոչ թե այդպիսի դիլեմաների առաջ կանգնելն է արդիական խնդիրը, այլ Ադրբեջանի մարտնչող հավակնությունները հիմնավորապես և համակարգորեն կանգնեցնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում