Երևանում այսօր սկսել է աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Ֆեյսբուքի իր էջում ավտոբուսների առաջին երթի տեսանյութն է հրապարակել։
Հիշեցնենք, որ միջին դասի նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3, 20, 97, 99: