Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Միգրանտները մեծ հոսքով վերադառնում են. չի բացառվում՝ «Օմիկրոնը» շուտով Հայաստանում հայտնվի

«Առաջին լրատվականը» զրուցել է համաճարակաբան Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ

-Պարո´ն Մելիք-Նուբարյան, կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» մասին ի՞նչ է հայտնի  այս պահի դրությամբ: Ի՞նչ արագությամբ է տարածվում  և  ինչպիսի՞  ընթացք է ունենում հիվանդությունը։

-Դեկտեմբերի  առաջին շաբաթի դրությամբ արդեն հայտնաբերվել է Քովիդի  «Օմիկրոն» շտամի 274 դեպք Եվրամիության 19 երկրներում։ Ընդ որում՝ նոր շտամի  տարածման  տեմպն ու հաճախականությունն այնպիսինն է, որ մեկ օրում հայտնաբերվում է երկու երկրում: Այս տեմպերով 10-ը օրվա ընթացքում ամբողջ Եվրամիությունում կհայտնվի։ Եվրամիությունից դուրս նոր շտամը գրանցվել է մոտ 30 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում, որի հետ, ինչպես գիտենք, Հայաստանը առանձնահատուկ  սերտ հարաբերություններ ու շփումներ ունի,այդ թվում՝ պետք է հաշվի առնել, որ այս սեզոնին  մեր միգրանտները մեծ հոսքով վերադառնում են, և չի բացառվում՝ շուտով այն Հայաստանում կհայտնվի: Մինչ օրս, սակայն, մենք պաշտոնապես հայտարարված կայուն ու սպառիչ տեղեկություն չունենք ՝արդյոք՝ ինչպիսի արագ  տեմպերով է վիրուսը զարգանում կամ ինչպիսի վտանգավորություն ու ծանր ընթացք ունի, դրան գումարած՝ դեռ անհայտ է՝ ինչքան  արագ ու դյուրին այն կարող է շրջանցել մեր ձեռքբերած իմունիտետը, այսինքն՝ վարակված լինելով՝ մենք նորից հեշտությամբ կվարակվե՞նք,  թե՞ ոչ, և ամենակարևորը՝ ինչ ծանրությամբ կընթանա հիվանդությունը և ինչ  ազդեցություն կունենա առկա պատվաստանյութերով պատվաստված և որոշակի իմունիտետ ձեռքբերած մարդկանց վրա։ Սրանք հարցեր են, որոնց պատատասխանները դեռ միանշանակ չունենք: Այնուամենայնիվ, անկախ նրանից, որ հստակ տեղեկատվական  պաշար չկա վարակի մասին, սակայն անթույլատրելի է մտածողությունը, որ  պետք է դադարեցնել պատվաստվելը կամ պատվաստվածները պետք է կասկածի տակ դնելը նոր շտամի հանդեպ  ազդեցությունը: Անթույլատրելի է այդ մոտեցումը. միանշակ այն պաշտպանելու է մեր օրգանիզմը վիրուսից։ Օրինակի համար նշեմ, որ դելտա շտամի դեպքում  որոշ պատվաստանյութեր 10-20 տոկոսով կորցրին իրենց  արդյունավետությունը, սական, ինչպես ցույց են տալիս հետազոտություններն ու ուսումնասիրությունները, այնուամենայնիվ, չկորցրի իրենց  կենսական պաշտպանիչ նշանակությունը՝ փրկելով շատ մարդկանց կյանքեր:

-Օմիկրոնով վարակվածների շրջանում մահվան դեպքեր գրանցվե՞լ են:

-Բարեբախտաբար վարակվածների շրջանում  դեռևս մահվան դեպք չի գրանցվել: Ուսումնասիրված դեպքերը անցել են առանց ընդգծված ախտանիշերի կամ բավականին  թեթև ընթացք են ունեցել: Սա շատ ուրախալի փաստ  է, սակայն հիմք ընունել չենք կարող, քանի որ դիտարկումները դեռևս շատ փոքր թվով մադկանց  շրջանում է արվել։ Սա ընդգծում եմ, որ հակառակ տպավորություն չստեղծվի, թե պետք է հանգիստ շունչ քաշել, չմտածել պատվաստվելու մասին; Լրիվ  հակառակը՝ հաշվի առնելով  այս վիրուսի բավականին անկանխատեսելի բնույթ ունենալը, պետք է չպատվասվածները շուտափույթ պատվաստվեն՝կանխելու  անկանխտեսելի հետևանքներն  ու զարգացումները, դրան զուգահեռ չմոռանալ պահպանել համաճարակային բոլոր կանոնները։ Պատվստումը մնում   է  քովիդի դեմ ամենաարդյունավետ միջոցը։

-Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում և ´վարակվածության և´ մահվան թվերի կտրուկ նվազումը։

-Բնական պրոցեսի արդյունք է  վիրուսի այս փուլի նահանջը։ Ակտիվ ալիքի շրջանը տևեց այնքան, ինչքան պիտի տևեր՝ 10-12 շաբաթ, որից հետո սկսվել է համեմատաբար պասիվ շրջան, որը կտևի 8-10 շաբաթ, եթե, իհարկե, դրամատիկ փոփոխություններ, շեղումներ տեղի չունենան, եթե որակապես չավելացնենք պատվաստվածների քանակը, որի հետևանքով  թվերը, կայուն նվազման փոխարեն, կարող են աճել։ Իսկ դա կախված է բացառապես մեր վարքից՝ակտիվ պատվաստվելուց և հակահամաճարակայային կանոնների պահպանվելուց և, իհարկե, բնական ուժեղ  իմունիտետ ունենալուց ամեն ինչից առաջ։  Մենք գիտենք,որ գործնականում «Օմիկրոնի» ներթափանցման դեմ ոչինչ  չենք կարող  անել, հետևաբար պետք է մարդիկ հստակ գիտակցեն, որ քովիդից մահանալը նորմալ չէ, այն վտանգավոր, բայց կառավարելի է և նրա դեմ պետք է պայքարել իմ վերը նշած միջոցներով, ինչպես որ ընդունված է ամբողջ աշխարհում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում