Thursday, 28 03 2024
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար

Մենք ծայրահեղ զգոն պետք է լինենք. Հնարավոր են ավելի սուր զարգացումներ ու բախումներ

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

– Պարո´ն Հայրապետյան, ինչպես կմեկնաբանեք ՍԴ որոշումը, որով ազատ արձակվեցին պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը: Որոշ փորձագետներ պնդում են, որ դատական համակարգը այսպիսով չի անկախանում քաղաքական ազդեցությունից  և չի կայանում  Հայաստանը որպես իրավական պետություն: Չե՞ք կարծում, որ ՍԴն լեգալացնում է այն  արատավոր երևույթը, որ կարելի է լինել պատգամավոր և հազար ու մի  հանցագործություն գործել:

– Դա իրավական ոլորտից է և ոչ քաղաքական կամ խորքային-հոգևոր, թեև սահմանակցում է առաջինին: Ես ընդամենն ուրախ եմ ազատ արձակված կալանավորվածների համար, սակայն Ձեր հարցի սպառիչ պատասխանն ինքս չունեմ. դա փորձագետների և իրավունքի ոլորտի մասնագետների դաշտից է:

Ինչպե՞ս կգնահատեք ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության կոալիցիաներին: Ստացվում է, որ համայնքի ղեկավար է դառնում օրինակ  3 մանդատ ստացած ուժի ներկայացուցիչը: Արդյո՞ք դրանով չի արհամարհվում ընտրողի կամքը: Սա կարելի՞ է համարել ժողովրդավարական պատկեր:

Ընդդիմության՝ կոալիցիաներ կազմելու հնարավորությունը ժողովրդավարության ցուցիչներից է, ինչի ավանդույթների ստեղծումը Հայաստանում ողջունել է պետք: Եթե բացասական բան կար ՏԻՄ ընտրություններում, ապա դա առաջին հերթին ինչ-որ անուն-ազգանուններով դաշինքներն էին: Դաշինքների անվանումների մեջ որևէ մեկի կամ մի քանիսի ազգանուն ունենալը քաղաքական ցածր, արևելյան կուլտուրայի նշան է: Դա պետք է բացառել գալիք ոչ միայն տեղական, այլև համապետական ընտրություններում, եթե իհարկե մենք մեր երկրի համար չենք ընտրում թաթար-մոնղոլական խանական համակարգը:

Ինչո՞վ է պայմանավորված այս օրերի սահմանային լարվածությունը։

Սահմանային լարվածություններ միշտ հրահրելու են, քանի դեռ Հայաստանին չեն ստիպել ստորագրություն դնել ռուս-թուրքական պրոյեկտի տակ: Այս մի քանի օրերի լարվածությունը ստեղծեցին որպես վրեժ նախագահ Բայդենի հրավերն ընդունելու դիմաց, ինչպես նաև ձախողելու համար սպասվող հանդիպումը Բրյուսելում: Քանի որ այդ հանդիպումը չի բխում ռուս-թուրքական տարածաշրջանային ճարտարապետման տրամաբանությունից, ուստի սահմանային բախումներով, ներհայաստանյան կրիտիկական լարումներով Ռուսաստանն ու Թուրքիան Ադրբեջանի ձեռամբ փորձելու են ճնշումներ կիրառել Հայաստանի վրա, որպեսզի տապալեն Արևմուտքի ներգրավման ցանկացած փորձ:

Հնարավո՞ր են ավելի սուր զարգացումներ ու բախումներ։

Ցավոք, հնարավոր են: Մենք ծայրահեղ զգոն պետք է լինենք, որպեսզի թշնամիների կացնին կոթ չդառնանք:

Արտախորհրդարանական ուժերի հետ վարչապետի հանդիպման ժաամանակ, որը տևեց բավականին երկար, ի՞նչ հարցերի շուրջ են տեղի ունեցել քննարկումներ, և հատկապես ո՞ր կարևոր դրվագները կուզենայիք առանձնացնել:

Վերջին անգամվա օրակարգում 15 հարց կար՝ սկսած Արցախի խնդրից մինչև կոռուպցիայի դեմ պայքարի խնդիր: Ինձ իրավունք կվերապահեմ առանձնացնել միայն երկրի պետական լեզվի դեմ տարվող անձեռնահաս քաղաքականության շուրջ բանավեճը: Այսօր լրահոսից տեղեկացա, որ, այնուամենայնիվ, ռուսական շահեր սպասարկող մեր իշխանությունը հայերենը դուրս է հանելու պարտադիր քննական առարկաների շարքից: Ամենայն հավանականաությամբ, ռուսերենի համար են լայն տարածք ազատում ու պատրաստվում են ռուսական մարզ դարձնել Հայաստանը, եթե մեր բուհերից և դպրոցներից՝ արդի գիտության և միջազգային հաղորդակցման համար անպիտան ռուսերենը հանելու փոխարեն սուր են ճոճում մայրենիի դեմ. այդպիսի ազգադավություն չի եղել նույնիսկ խորհրդային գաղութային տարիներին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում