Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Թուրքիայի հայ համայնքը հիմա բարոյական անկման մեջ է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ ՉալըքմանԳավրիլոֆը

-Վերջերս շատ է խոսվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Թուրքիայում բնակվող մի քանի գործարար թուրքահայեր վերջերս տեսակետ էին հատնել, թե թուրքահայերն աջակցում են Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորմանը: Նրանք իրենց երախտիքի խոսքն էին հայտնում Էրդողանին, որ իրենց աջակցում է և այլն: Առհասարակ, որքանո՞վ է սա  թուրքահայ համայնքի տեսակետը:

-Նրանք բոլորովին չեն ներկայացնում թուրքահայ համայնքի տեսակետը: Ավելին, նթե ծիծաղի, թե զայրույթի առիթ են դարձել:

-Ըստ էության, կարո՞ղ ենք ասել, որ նրանք Էրդողանին մոտ կանգնած հարուստ հայեր են, ուրիշ ոչինչ:

-Հիմա չենք կարող այլ բան ասել, որովհետև իրենք ամենակարևոր ռազմավարական կետերը արդեն գրավել են: Մեկը հիվանդանոցի տեր է, մյուսը մեծագույն հիմնարկի ղեկավարն է: Այսինքն՝ չենք կարող ասել՝ իրենց խոսքն արժեք չունի, որովհետև իրենք ինչքան էլ տխմար լինեն, որքան էլ սխալ գործեր անեն, պետությունը միշտ նախընտրում է նրանց ասածը նկատի առնել: Այնպես որ չենք կարող ասել իրենց խոսքը փուչ է, սին է:

-Ամեն դեպքում Թուրքիայի հայ համայնքը չի կիսում  նրանց տեսակետը:

-Իհարկե, բոլորը չեն կիսում նրանց տեսկետը, բայց իրենց պես մտածող մարդիկ շատ են համայնքի մեջ: Դժբախտաբար մեր համայնքը հիմա դեգրադացիայի, բարոյական անկման մեջ է, կքած է մեր համայնքը: Այնպես որ իրենց պես մտածողներ էլ կան, բայց ընդդիմադիրները էլ մեծ քանակություն են կազմում:

Դուք ինքnերդ ի՞նչ եք մտածում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին այս փուլում, երբ Հայաստանը միջնորդ է դիտարկում Ռուսաստանին:

Ներկա պայմաններում ավելի լավ է բացարձակապես հարաբերություն չկազմել, քան թե այսօր կազմել: Ընդհանրապես չկազմելը նախընտրելի է, որովհետև որևէ ձևով բարեկամական հարաբերություններ չեն կարող լինել: Եթե բարեկամական հարաբերություններ, հավասար պայմանների մեջ կազմվի, ինչո՞ւ չէ, բայց հիմա այդ փուլում չենք, դրա ժամանակը չէ:

-Հայաստանի կողմից էլ են խոսում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, Մոսկվայից էլ են խոսում, Էրդողանն ինքն էլ է դրա մասին խոսում: Այս ամենը ինչի՞ կհանգեցնի:

-Հիմա Էրդողանը բացառիկ ծանր վիճակի մեջ է: Ես դեռ մի քանի ամիս առաջ էի ասում, որ ծանր վիճակի մեջ է, հիմա էլ ավելի ծանր վիճակում է: Որովհետև թուրքական տնտեսությունն այլևս կքած է: Պատկերացրեք, որ խանութներում յուղ, շաքար, նման տիպի սննդամթերքի պակաս կա: Մարդիկ աղքատանում են, դոլարի փոխարժեքը բարձրացավ, հասնում է 14 ոսկու: Հիմա իր թեթև հարձակողական քաղաքականությունը պետք է վայր դնի, որ կարողանա իր համար նոր դռներ բանալ: Այս իմաստով, կարող է ինքը մոտենալ հայ-թուրքական հարաբերություններին, բայց իր մտքին միայն մեկ բան է՝ ի՞նչ կարող է քաղել Հայաստանից: Ուրիշ ձև նա չգիտի, պրագմատիկ մոտեցում ունի հարցերին: Դրա համար ես բնավ չեմ ուզում ոչ միջնորդ լինել, ոչ էլ առնչություն ունենալ, ընդհակառակը, հնարավորինս հեռու մնանք իրարից:

-Թուրքիայում տնտեսական իրավիճակն անդրադարձել է նաև համայնքային կյանքի վրա, մեր հայրենակիցները հիմա ի՞նչ վիճակում են գտնվում:

-Ոչ մի տարբերություն թուրքերի ու հայերի միջև: Հարուստն իր հարուստ կյանքն է շարունակում, աղքատն էլ  ավելի կաղքատանան: Հասարակ հայերն ու թուրքերը նույն դժվարություններն են ապրում, ոչ մի տարբերություն: Մենք իրարից տարբերվում ենք կենցաղով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում