Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Սևանի մակարդակի իջեցումը պայմանավորված է մի քանի գործոնով. երևույթներ, որոնք կարող են հանգեցնել լճի ճահճացմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը արձանագրել է, որ Սևանա լճի մակարդակը իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.46մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով: Եվ սա այն պարագայում,երբ իշխանությունը խոստացել էր ոչ միայն ապահովել կայուն պահպանում, այլև շարունակական բարձրացում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կենսաֆիզիկոս,հրապարակախոս  Կարինե Դանիելյանը Սևանի  մակարդակի իջեցումը պայմանավորում է մի քանի գործոնով: Դրանցից մեկը բնական գործոնն է՝ տեղումների սակավությունը և հիմնականը՝ Սևանից մեծ քանակությամբ ջրի բացթողումը: «Այս գործոնները փոխկապակցված են: Տեղումների նվազման  հետևանքոով անհրաժեշտություն է առաջանում ոռոգման նպատակներով ջրառի ավելացման, մյուս կողմից կարող է պայմանավորված լինել  Սևան-Հրազդան  համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման պայմանների փոփոխությամբ»,-նշեց Դանիելյանը:  Անկախ վերը նշածից, նրա համոզմամբ, Սևանի ջրի մակարդակի բարձրացումը լճի  համար կենսական կարևորություն ունի  և պետք է ավելի շատ աշխատանքներ տարվեն, որ բացառեն  անգամ քիչ քանակությամբ ջրի նվազումը, որի հետևանքները տեսնում ենք տարբեեր վնասակար երևույթներով, ինչպիսիք են ջրի ծաղկելը, նրա ամբողջ միկրոֆլորայի փոփոխությունը, կենդանական աշխարհի բնականոն կենսագործունեության  խաթարումը: Այսինքն՝ երևույթներ, որոնք կարող են հանգեցնել Սևանի ճահճացմանը: «Երկար  տարիներ առիթ  եմ ունեցել զբաղվել Սևանի խնդիրների ուսումնասիրությամբ և կարող եմ ասել, որ մենք  գործ ունենք կենդանի օրգանիզմի հետ,որի վիճակը կախված էր գլխավորապես ջրի քանակից և մաքրությունից. հենց մակարդակը բարձր է, լճի ինքնազգացողությունը շատ լավ է, հենց մի փոքր իջնում է, առաջ են  գալիս բազում խնդիրներ»,-ընդգծեց բնապահպանը:

Սևանի մակարդակի բարձրացման տեսանկյունից, կենսաբանի կարծիքով, շատ  կարևոր է նաև, թե ինչպիսի ջուր ենք ներարկում: Աղտոտված ջուրը ոչ միայն չի լավացնելու, այլև  էլ ավելի է վատացնելու՝ լիճը  ճահճի վերածելու վտանգ առաջացնելով:

Վերջին տարիների կատարած աշխատանքներին անդրադառնալիս,Դանիելյանը նշեց,որ ընդհանուր առմամբ դրական է: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ մաքրման կայանների կառուցում, մեծաքանակ ջրի անընդհատ ներարկում և ընդհանրապես ջրի ելք ու մուտքի համեմատաբար օպտիմալ կառավարում, որոնց շնորհիվ  ջրի մակարդակը կայուն է պահվել, չի իջել: Մյուս կողմից, մեր զրուցակցի համոզմամբ, այս միջոցառումները կարևոր են, սակայն բավարար չեն, քանի որ  անհրաժեշտ է ավելի ինտենսիվ  աշխատել և նախագծերի աշխատանքում  պարտադիր ընդգրկել գիտնականների: «Եթե պետական մարմինները կարողանան գիտնականների հետ ավելի սերտ համագործակցել, հաճախակի քննարկել խնդիրները, հավատացեք՝ կարճ ժամանակում անհամեմատ ավելի լավ արդյունք կունենանք»,-եզրափակեց Դանիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում