Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Կողմերը հակված են շարունակել բանակցությունները, որովհետև յուրաքանչյուրն ունի մարտահրավերներ ու խոցելի կողմեր

Իրանի միջուկային ծրագրի կամ ինչպես  Իրանում հայտնի է (ՀԳՀԾ) Համատեղ գործակցության համապարփակ ծրագրի շուրջ  Վիեննայում բանակցությունների նոր փուլը սկսվել էր նոյեմբերի 29-ին և որը կիսատ ավարտվեց դեկտեմբերի 3-ին, Եվրոպական եռյակ (Ֆրանսիա,Մեծ Բրիտանիա, Գերմանիա) խմբի կողմից ներկայացված պահանջի պատճառով՝ թե պետք է իրենց մայրաքաղաքների հետ խորհրդակցություն անցկացնեն Իրանի կողմից ներկայացված առաջարկների  երկու փաթեթը քննարկելու համար: Ավելի վաղ Իրանը հայտարարել էր որ Վիեննայում ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններին կմասնակցի միայն Իրանի՝  Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի կողմից սահմանված  պատժամիջոցների չեղարկման պայմանով։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով՝ Իրանը ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների 7-րդ փուլին մասնակցել էր վճռական կամքի դրսևորմամբ  և ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու նպատակով  և իր կամքն ու նպատակը ցույց  է տվել՝ ՀԳՀԾ-ի նախկին դրույթների վերաբերյալ  համաձայնության հասնելու շուրջ․«Բանակցությունների այս փուլում, Իրանը մյուս կողմերին ներկայացրեց երկու փաստաթուղթ՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների չեղարկման և միջուկային ծրագիրը շարունակելու, մասնավորապես ուրանի հարստացման ծավալը մինչ 60 տոկոս ավելացնելու հարցերի վերաբերյալ: Իսկ փոխարեն Իրանը պահանջում է միանգամայն և առանց նախապայմանի չեղարկվեն բոլոր պատժամիջոցները և ԱՄՆ-ը վերադառնալով ՀԳՀԾ-ը կատարի իր նախկին բոլոր պարտավորությունները և երաշխիքներ տա կոշտ միջոցներից հրաժարվելու վերաբերյալ։ Այս հիմքով,  Իրանը բանակցությունների 7-րդ փուլում նոր հարցեր չի շոշափել և կենտրոնացել է  բանակցությունների վեցերորդ փուլի շարունակության վրա։ Իրանն  իր նոր նախագծի տեքստը մշակել էր հիմնվելով բանակցությունների 6-րդ փուլի վրա ընդգծելով որ ձգտում է հասնել լավ համաձայնության ՀԳՀԾ-ի վերաբերյալ և որ բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորություններին»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով իր միտքը Շահմուրադյանը նշեց․«Ինչևե մեկ շաբաթյա դադարից հետո  դեկտեմբերի 9-ին Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում, Իրանի և «4+1» խմբի բանակցող պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ, մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը՝ Իրանի առաջարկած տեքստերի քննարկման նպատակով: Ավելի վաղ Եվրոպական եռյակը և ԱՄՆ-ի ներկայացուցիչը հակադարձելով Իրանի ներկայացրած փաստաթղթին հայտարարել էին, որ Իրանի  փաթեթը մաքսիմալ պահանջներ են ներկայացնում, և որ Արևմուտքը չի կարող լիովին ընդունել Իրանի առաջարկները, առանց Թեհրանի կողմից փոխզիջումների։ Ինչպես հայտնի էր Իրանը ՀԳՀԾ-ի բանակցությունների այս փուլին մասնակցել է կոշտ դիրքերից և նկատի առնելով երկրի տնտեսական անմխիթար պայմանները և ֆինանսական ճնշումները իր տնտեսական համակարգի վրա, փորձում է ամուր դիրքերից մասնակցելով Վիեննայի բանակցություններին կենտրոնանալ միայն ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման հարցի վրա և ԱՄՆ-ի ու Եվրոպական եռյակ խմբի մյուս պահանջները մղել հաջորդ պլան, տեղի չտալով իր հրթիռային ծրագրերը թուլացնելու և տարածաշրջանային ազդեցությունը նվազեցնելու նրանց պահանջներին ու պնդումներին»։

Այնուամենայնիվ, ըստ մեր զրուցակցի, Վիեննայի բանակցությունների 7-րդ փուլի անարդյունք նիստից հետո և հակառակ Իրանի ներքին որոշ  քաղաքական շրջանակների բացասական մոտեցմանը բանակցությունների շարունակման վերաբերյալ և արտաքին ու արևմտյան ԶԼՄ-ների վատատես մեկնաբանություններին, և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված քարոզչական արշավին, երբեմն էլ Իրանի Իսլամական հանրապետության դեմ հնչեցնող կոշտ սպառնալիքներին, մենք ականատեսն եղանք որ կողմերը ողջամտորեն վերադարձան բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ ցանկացած կողմի պահանջների և առաջարկների կտրուկ անտեսումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ բոլոր կողմերի համար․«Մի կողմից Իրանը չնայած որոշել է շարունակել իր ուրանի հարտացման գործողությունը և հզորացնել միջուկային տեխնոլոգիային վերաբերվող հետազոտական օբյեկտները, սակայն տնտեսական ծանր պայմանների բերումով ստիպված է մի ելք գտնել պատժամիջոցների խեղդող օղակից դուրս գալու և երկրի տնտեսությունը բարելավելու նպատակով շարունակել արևմտյան կողմերի հետ բանակցությունը, ի հարկե այս բանակցություններում Իրանը վայելում է Չինաստանի և մասամբ Ռուսաստանի աջակցությունը։ Մյուս կողմից եթե արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը փորձեն կոշտ դիրքերից հանդես գալ Իրանի միջուկային ծրագրի ու պատժամիջոցների խստացման վերաբերյալ, անկասկած  դա կարող է հանգել Իրանի առավել անկանխատեսելի քայլերին կապված իր միջուկային ծրագրի և տարածաշրջանային քաղաքականությունների հետ, որին դիմակայելու համար գոնե ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, հանձինս դեմոկրատական նախագահ Ջո Բայդենի պատրաստ չեն համարժեք պատասխան տալ Իրանին կամ նրա դաշնակիցներին տարածաշրջանում։ Հատկանշական է որ Աֆղանստանից ու Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմամբ բավականաչափ թուլացել է ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում և որ այն թե ԱՄՆ-ը Թայվանի և Ուկրաինայի հարցերով գերզբաղված է իր մյուս մրցակից տերություններ՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ Եվրասիայի և Հեռավոր Արևելքի տարածաշրջաններում։

Այս գլոբալ համատեքստում հատկանշական է որ բանակցություննեից առաջ Իրանի ավագ բանակցող Ալի Բաղային ԶԼՄ-ներին հայտարարել է.«Եթե Վիեննայի բանակցություններում անհրաժեշտ հիմքեր ապահովվեն Իրանի պատժամիջոցները չեղարկելու և ՀԳՀԾ-ի բոլոր դրույթները երկարատև ժամկետով երաշխավորելու համար, ապա համաձայնության հասնելու համար ոչ մի խոչընդոտ չկա»»։

Շահմուրադյանի խոսքերով՝ Իրանի ավագ բանակցող Ալի Բաղերի Քանին, նույնպես դեկտեմբերի 9-ին, Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի Համատեղ հանձնաժողովի նիստի ավարտին լրագրողներին ասել է.«Այս հանդիպմանը Եվրոպական կողմերն այդ թվում՝ Իրանը, հայտնել են իրենց տեսակետները բանակցությունների հետագա ընթացքի վերաբերյալ։ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն ընդգծել է, որ արդեն իսկ հայտնել է բանակցությունների հիմնական նպատակը՝ պատժամիջոցները լիովին չեղարկելու և երաշխիքները ապահովելու համար՝ հաշվի արնելով Իրանի  համակարգի սեփական դիրքորոշումներից ու տեսակետներից, և  վճռակամորեն շարունակելու է ՀԳՀԾ-ի բանակցություններն այդ նպատակներին հասնելու համար»․«Անցյալ շաբաթ Իրանը բանակցող կողմերին ներկայացրեց երկու փաստաթուղթ՝  պատժամիջոցների չեղարկման և միջուկային խնդիրների  վերաբերյալ և այսօր ակնկալում է ստանալ  տրամաբանական և հիմնավորված պատասխան։

Նիստից առաջ Բաղերի Քանին հանդիպել է Չինաստանի և Ռուսաստանի պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաև ԵՄ ներկայացուցչի հետ՝  հանդիպման վերջնական համակարգումների նպատակով։

Հատկանշական է որ Վիեննայի նիստից առաջ Բաղերի Քանին հանդիպել էր Չինաստանի և Ռուսաստանի պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաև ԵՄ ներկայացուցչի հետ՝  հանդիպման վերջնական համակարգումների նպատակով։ Իրանը բանակցող կողմերին ներկայացրել է երկու տեքստ՝  պատժամիջոցների չեղարկման և միջուկային խնդիրների  վերաբերյալ և այս բանակցությունների ընթացքում նույնպես ակնկալում է ստանալ  համարժեք պատասխան եվրոպական եռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) կողմից։ Թվում է Թեհրանը կարողացել է Ռուսաստանի և Չինաստանի համաձայնությունը և աջակցությունը ձեռք բերելով ներկայանալ Վիեննայի բանակցություններին և շարունակում է հաստատակամորեն մնալ իր դիրքերի վրա, ամենաքիչ զիջումը կատարելով հասնել ամենամեծ արդյունքների բանակցություններում»։

Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի  նաև Իրանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ եթե Վիեննայի բանակցություններում անհրաժեշտ հիմքեր ապահովվեն, Թեհրանը  ոչ մի արգելք չի տեսնում համաձայնության հասնելու ճանապարհին․«Վիեննայի ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների մեկշաբաթյա ընդմիջումի ընթացքում թվում է թե ամեն ինչ տեղավորվում է բանակցություններին բնորոշ տրամաբանության մեջ և ի տարբերություն նախկին բանակցություններին և ԶԼՄ-ների կողմից բարձրացվող հոռետեսական աղմուկին, այս անգամ կողմերը փորձում են մի այլ հարթակում համապատասխանեցնել իրենց հետագա քայլերը և ներկայանալ բարդ ու ինտենսիվ բանակցություններին; Չնայած այս անգամ ևս ԱՄՆ-ը ուղղակի չի մասնակցում Վիեննայի բանակցություններին սակայն Սպիտակ Տունը ուշադրությամբ և փորձագիտական դաշտում հետամուտ է բանակցությւնների ամենամանրամասն զարգացումներին և աշխատանքային կապի մեջ է թե եվրոպական եռյալի բանակցող կողմերի և թե մյուս գործընկերներ Ռուսաստանի ու Չինաստանի հետ, միաժամանակ կիսատ հայացք նետելով իր տարածաշրջանային դաշնակից Իսրայելի պնդումներին։ Այս կապակցությամբ հատկանշական է, որ Իրանի հարցերով  ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին դեկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի և Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուի հետ հերթական «դրական զրույցի» իր Twitter-յան էջում նշելով․«Այսօր  «դրական զրույց»  ունեցանք փոխարտգործնախարար Ռյաբկովի և փոխարտգործնախարար Մա Չժաոսուի հետ, հավելելով  որ շահագրգիռ պետությունները կշարունակեն սերտ եռակողմ համագործակցում, որպեսզի (ՀԳՀԾ) Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հարցում  փոխադարձ և լիարժեք  արդյունքի հասնեն»։

Եզրափակելով մեկնաբանը նշում է՝ բանակցությունների այս փուլում և չնայած փոխադարձ կուտակված անվստահության մթնոլորտում բոլոր կողմերը կարծես թե վճռական են ժամանակ շահելով շարունակել բանակցությունները քանի որ ինչպես հայտնի է բոլոր կողմերը ունեն խոցելի կետեր և յուրաքանչյուր տերություն մխրճված է  ներքին ու արտաքին բազմազան մարտահրավերները դիմակայելու աշխատանքներում․«Իսկ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած տնտեսական ծանր պայմանների ու Եվրասիայի, Կովկասյան, Մերձավոր Արևելքի ու Հեռավոր Արևելքի տարածաշրջաններում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ լարվածությունների պայմաններում, խաղացող կողմերից ոչ մեկը պատրաստ չեն, գոնե այս պահի դրությամբ  նոր բարդություններ ստեղծել Իրանի միջուկային հարցի կամ բանակցությունների ընթացքի շուրջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում