Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Ինչու երկարաձգվեց Թուրքիայից ներկրվող ապրանքների արգելքը, ի՞նչ քայլեր են հարկավոր

«Առաջին լրատվականը» զրուցել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ

-Ֆինանսների նախարարությունը Թուրքիայից ներկրվող ապրանքների վրա  դրված  արգելքը նորից երկարաձգել է։ Տնտեսագետների կարծիքով, սակայն, այդ արգելքը լիարժեք չի գործում, քանի որ շատ հաճախ ապօրինի, զարտուղի  ճանապարհներով  շարունակում են ներկրումներ կատարել ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է հիմնական պատճառը և ի՞նչ քայլեր են հարկավոր։

Ես կարծում եմ, որ ճիշտ էր Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի երկարաձգումը, քանի որ վերջինս  հրաժարվում է հանել արգելքը հայկական ապրանքների վրայից, ինչի պատճառով  միակողմանի ներկրողի կարգավիճակով մենք անհավասար և ոչ արդարացի  պայմաններում ենք հայտնվում։ Թուրքիայից ապրանքների ներկրման ծավալը նվազել է 70-75 տոկոսով։ Սա նշանակում է՝ արգելքը ամբողջությամբ չի գործում․կա  որոշակի ստվերային ներկրում, կան ապրանքատեսակներ, հատկապես հումքատեսակներ,որ դեռ  բերվում են Թուրքիայից։ Այս երևույթն էլ իր հերթին ազդակ է, որ կա  վերահսկողության խնդիրներ և պետք է խստացնել այն։ Հնարավոր է՝ այսպիսի խնդիրներից   խուսափեինք, եթե այդ ապրանքատեսակներին փոխարինող  հայկականը ունենայինք և վաղուց, բայց, քանի որ չենք ստեղծել, հիմա էլ պետք է ինտենսիվ աշխատել այդ ծրագրերի մշակման  վրա։ Պետք է մտածենք առաջին հերթին թեթև արդյունաբերության, գյուղմթերքի, նաև  հագուստի,կոշիկի արտադրություն ստեղծելու,այսպիսով շուկան հավասարակշռելու  ուղղությամբ։ Իմ ասածը միայն Թուրքիային չի վերաբերվում, այլ՝ ընդհանրապես  մյուս երկրներին, որտեղից ներկրում ենք իրականացնում։

-Այս գնաճի,տնտեսական դանդաղ զարգացման  պայմաններում  ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Ներկայումս պետք  է աշխատել ներդրումային քաղաքականության վրա՝ այն դարձնելով ավելի կազմակերպված, համակարգված։ Դրա համար, ըստ ինձ, պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով, որը, ուսումնասիրելով շուկան, հնարավորությունները, ներդրողներին շահագրգռելու և ռեալ օգնելու համար պատրաստի մշակած տարբերակներ, լուծումներ առաջարկի, նույնիսկ տեխնիկական առումով  խորհրդատվական առաջարկներ անի։  Հաճախ ներդրողները, ունենալով մեծ ցանկություն այստեղ ներդրումներ անելու, մեր շուկայում  չեն կարողանում կողմնորոշվել՝ կոնկրետ որ ուղղությամբ ներդրում կատարեն, որպեսզի հաջողեն, չհիասթափվեն արագ, որը և տեղի է ունենում հաճախակի։ Հաշվի առնելով, որ Հայաստանում  ներդրումային հոսքը այդքան ակտիվ չէ, կարելի է այդ հանձնաժողովը, առանց մեծ դժվարությամբ, հնարավորինս շուտափույթ ստեղծել և աշխատացնել։  Գալով  գների աճի խնդրին՝ դրանք այնքան էլ կապված չեն Թուրքիայի դեմ արգելքով, քանի որ կոնկրետ այդ ապրանքները, որ ներկրվում էին Թուրքիայից, բարձր գնաճ չեն արձանագրել։ Բարձր են ավելի շատ սննդի և պարենային ապրանքների գները, որը հետևանք է դոնոր  երկրների գների բարձրացման կամ գնային քաղաքականության։ Ընդհանրապես գլոբալ գնաճը պայմանավորված է  գերազանցապես արտաքին՝ համաշխարհային շուկաների գների աճից, որն արդեն  կազմում է շատ բարձր՝մոտ 16 տոկոս, ինչպես նաև դրամի արժութային տատանումներից, աճից, դրան գումարած՝ փոխադրման, ճանապարհների լոգիստիկ խնդիրներով։ Գնաճից խուսափել անհնար է, քանի որ պետությունը չունի այդքան ռեսուրս այն կառավարելու։ Ի դեպ, այս պարագայում, հակառակ որոշ տնտեսագետների կարծիքի, սխալ եմ համարում պետության կողմից  գնաճը  հավասարակշռելու փորձերը, որովհետև այդ միջոցառումներով տնտեսության զարգացումը ավելի է դանդաղելու։ Ինչքան էլ ցավոտ է սպառողների համար, և կա տնտեսական անկայունության ռիսկ, պետք է հնարավորինս ազատ թողնել շուկան։ Մյուս կողմից, սակայն,  միջամտության  կարիք կա դրամի արժույթի հարցում։ Չպետք է թույլ տալ, որ դրամը շատ արժևորվի, տատանումները կտրուկ լինեն, որովհետև դա ազդելու է   արտահանման ծավալի, տնտեսության զարգացման վրա։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում