Thursday, 28 03 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց

Վարչապետի գրառումը հետաքրքրել ու հարցեր է առաջացրել. ինչ կար տողատակում կամ ինչ էր ակնարկում Փաշինյանը

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վարչապետ Փաշինյանի գրառումը հետաքրքրել ու հարցեր առաջացրել է շատ շատերի մոտ: Տարբեր են գրառման վերաբերյալ կարծիքներն ու մեկնաբանությունները, թե ինչ կար տողատակում կամ ինչ էր ակնարկում, ինչ ազդակ էր հղում Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի հանգամանքը այն է, ինչի ամենատարբեր ասպեկտների մասին անձամբ ինքս գրում եմ տասնամյակից ավելի: Այն ժամանակ, երբ գրեթե ոչ ոք չէր խոսում կամ գրում այդ հարցերի մասին: Դրա համար տեւական ժամանակ թիրախավորվել եմ նաեւ անհատապես: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Այս հանգամանքը պարզապես մատնանշեցի արձանագրելու համար, որ այդ թեման ավելի քան տասնամյակ եղել է իմ լրագրողա-մեկնաբանական աշխատանքի հիմնական առարկան, ամենատարբեր ինֆորմացիոն առիթների, քաղաքական իրադարձությունների, երեւույթների բերումով:

Փաշինյանի արձանագրումը՝ հիբրիդային պատերազմ, թերեւս ունի առանձին որոշակի անդրադարձի կարիք զուտ քաղաքական ասպեկտով:

Ընդհանուր առմամբ, գրառումը, իմ սուբյեկտիվ կարծիքով, Հայաստանում իշխանության խնդրի մասին է: Մատալուտ, թե «էքզիստենցիալ» իմաստով, շատ բարդ է ասել: Դարձյալ, իմ սուբյեկտիվ գնահատմամբ հարցը ավելի շուտ երկարաժամկետ է: Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք հոդվածներում եւ հարցազրույցներում պարբերաբար խոսել եմ Հայաստանում լեգիտիմ իշխանափոխության խնդրի առկայության մասին: Լեգիտիմ իշխանափոխության հնարավորությունը մեր տիպի պետությունների համար արտաքին-անվտանգային քաղաքականության կարեւորագույն միջոց է: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում առաջացել է այդ խնդրը, որովհետեւ կա լեգիտիմ իշխանություն, չկա համարժեք լեգիտիմությամբ ընդդիմություն: Սրա պատճառներն օբյեկտիվ են ու սուբյեկտիվ, բայց դրանից խնդիրը չի փոխվում:

Ինչ ունենք այսօր: Ունենք մի վիճակ, երբ ընդդիմությունն է իր ոչ լեգիտիմությամբ, գործող իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրը: Բառացիորեն նախօրեին մեկնաբանություն գրեցի այս խնդրի վերաբերյալ, որ միայն լեգիտիմ իշխանությամբ պետությունը կարող է ճկուն լինել կարճ ժամանակահատվածի համար, մինչդեռ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը շարունակվելու է դեռ երկար, որովհետեւ դեռ երկար է շարունակվելու հիբրիդային «երրորդ համաշխարհային պատերազմը»: Ըստ այդմ, Հայաստանի համար կենսական խնդիր է լեգիտիմ իշխանությանը զուգահեռ համարժեք լեգիտիմությամբ ընդդիմության գոյությունը:

Սա Հայաստանի իշխանության հարց է, իմ տպավորությամբ Փաշինյանը սկսում է շոշափել այդ հարցը, որովհետեւ թերեւս ինքն է ամենից լավ պատկերացնում խնդիրների ու սպառնալիքների ամբողջ ծավալը եւ միայն լեգիտիմ իշխանությամբ դրան դիմագրավելու սահմանափակ ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում