Ինչպես հաղորդում է Грузия Online կայքը, այս գիշեր Թբիլիսիում երկու պայթյուն է որոտացել, որի արդյունքում կան տուժածներ:
Դրանցից առաջինը եղել է Լեյբորիստական կուսակցության մոտ` նոյեմբերի լույս 28-ի գիշերը, ժամը 01.40-ին: Պայթյունի հետևանքով կոտրվել են հարակից շենքերի պատուհանները: Պայթյունի արդյունքում զոհվել է պատահական անցորդ մի կին, վիրավորվել են ևս 4 հոգի:
Մյուս պայթյունը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 03.00-ին: Դրա հետևանքով տուժածներ չկան, սակայն կան ավերածություններ հարարկից շենքերում: Պայթյունների կազմակերպիչների մասին տեղեկություններ դեռևս չեն հայտնվում: