Friday, 09 06 2023
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Արցախի խնդիրը մինչև 2020-ը տարածքային վեճ էր, այսօր՝ իրավունքների և անվտանգության հարց
17:15
Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Եթե Պուտինը որոշի ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրները ուկրաինական պատերազմի մեջ, կառույցը կքանդվի
Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
16:46
Եղանակը Հայաստանում – Հունիս 10,2023
16:45
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին
16:43
Եղանակը աշխարհում – Հունիս 10,2023
Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին
Գ․ Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել
Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
16:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները Փարիզում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Գայանե Հակոբյանն ընդունել է մեղքը․ փաստաբան
16:15
Գերմանիայի նախագահը ստորագրել է խորհրդարանական մանդատների կրճատման մասին օրենքը
Գոհ եմ՝ իրավական գնահատական տրվեց միջադեպին․ գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց․ Աշոտ Փաշինյան
16:00
ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունն այդ երկրին
Լուրերի օրվա թողարկում 16:00
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց
«ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից». ՌԴ ԱԳ փոխնախարար
2022 թվականին Հայաստանի տնտեսությունում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել․ Փաշինյան
Այո՛, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին. Ալեն Սիմոնյան
Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին
Ուղիղ․ Աշոտ Փաշինյանի և Գայանե Մարտիրոսյանի գործով դատական նիստը
Միջազգային գործընկերների ճնշումները կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան
Արագածավանի դեպքով մեղադրվող անձը արգելանքից ազատ է արձակվել. ՔԿ
Հետաձգված Վաշինգտոն և ծրագրված Փաշինյան-Պուտին
Քննարկվել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հայեցակարգի առաջին տարբերակը

Կա երկու ճանապարհ, կամ մնում ենք խորասուզվող նավի կողքին, կամ շարժվում ենք զարգացած պետությունների ուղղությամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)

-Պարոն Առաքելյան, Հայաստանի արտաքին պարտքը հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 706.786 մլն դոլար, սեպտեմբերի համեմատ աճել է 41.218 մլն դոլարով։ Ձեր կարծիքով՝ դեռ որքա՞ն ժամանակ կաճի ՀՀ պետական պարտքը և ի՞նչ վտանգներով է այն հղի:

-Նախ հարկավոր է արձանագրել, որ Հայաստանը բացի արտաքին պարտքից, ունի նաև ներքին պարտք, և այդ երկու կոմպոնենտներից կազմվում է Հայաստանի ընդհանուր պետական պարտքը, որն այսօրվա դրությամբ կազմում է ավելի քան ութ միլիարդ դոլար։ Բայց հարկ է ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում արտաքին պարտքը մի քանի անգամ նույնիսկ նվազել է, իսկ այս տարվա բավականին լուրջ աճը պայմանավորված էր երկու գործոնով, առաջին՝ պետբյուջեի դեֆիցիտն էր, որի պատճառով Հայաստանը պարտատոմսեր տեղադրեց միջազգային շուկայում մոտավորապես 750 միլիոն դոլարի, երկրորդ գործոնը դոլարի բավականի լուրջ աճն էր, որի հետևանքով աճ ունեցավ նաև արտաքին պարտքը, որը Հայաստանում հաշվարկվում է  ԱՄՆ դոլարով։

Պետք է նշել, որ բոլոր երկրները ունեն արտաքին պարտք, բայց արտաքին պարտքի չափը չի փաստում այն, որ երկիրը գտնվում է տնտեսապես շատ վատ վիճակում։ Եթե այսօր դիտարկենք աշխարհի շատ հզոր երկրների արտաքին պարտքերը, կտեսնենք, որ հսկայական գումարներ են։ Այլ հարց է, թե ինչպես են պարտքով վերցրված գումարները երկրի ներսում օգտագործվում։ Եթե պարտք վերցրած գումարները օգտագործվում են երկրի տնտեսական աճի նպատակով, կամ ներդրվում եմ կոմունիկացիաների, ճանապարհաշինության կամ քաղաքաշինության մեջ, ապա պարտքով վերցված գումարներն արագ վերարտադրվում են և հնարավորություն է ստեղծվում երկրի ներսում կայուն տնտեսական իրավիճակ ապահովելու, որը հետագայում միջոցներ է ստեղծում այդ պարտքը մարելու համար, բայց եթե այդ գումարներն օգտագործվում են այսպես ասած ոչ շահութաբեր բնագավառներում, բնականաբար, արտաքին պարտքն աճելու է, իսկ 750 միլիոն դոլարը, որ վերցրել էր Հայաստանը տարեսկզբին, վերցվել էր այն նպատակով, որ բյուջեում բավականին մեծ դեֆիցիտ գոյություն ուներ և անհրաժեշտ էր այդ հարցը լուծել։ Կարծում եմ՝ դեֆիցիտին պետք է ըմբռնումով մոտենանք, քանի որ ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանը պատերազմ է ունեցել, և բնականաբար հսկայական ֆինանսական ծախսեր է ունեցել, որը չի հանգեցրել նրան, որ հայկական դրամն արժեզրկվել է, ինչը տեղի ունեցավ Թուրքիայում, որտեղ ազգային դրամը երկու անգամ  արժեզրկվեց։ Սա լավ ցուցանիշ է հայկական տնտեսության համար։

Թե ինչ է սպասվում ապագայում, պետք է ասեմ, որ արտաքին պարտքն ինքն իրենով վտանգ չի սպառնում, վտանգ  կարող են սպառնալ այն մտադրությունները, թե ինչպես պետք է օգտագործվի այդ արտաքին պարտքը։ Այնպես որ ամեն ինչ տնտեսական ոլորտում կախված է կառավարության հետագա քայլերից։

-Որքանո՞վ է իրատեսական այս պայմաններում ակնկալել, որ դրսից ներդրումներ կհոսեն Հայաստանի տնտեսություն:              

-Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե որ ուղղությամբ ենք մենք այսօր շարժվելու։ Կա ընդամենը երկու ճանապարհ, առաջին՝ մենք մնում ենք խորասուզվող նավ Ռուսաստանի կողքին և իրենց հետ միասին գլորվում անդունդ, երկրորդ ճանապարհն այն է, որ մենք շարժվում ենք հարուստ, զարգացած, դեմոկրատիկ պետությունների ուղղությամբ, որոնք այսօր մեզ ձեռք են մեկնել և իրենց պաշտպանությունն են առաջարկում։ Այսօր Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյունից գտնվում է շատ գործ իրավիճակում, և այդ իրավիճակը գնալով  վատանալու է։ Հայաստանը, մնալով ԵԱՏՄ երկրների կազմում, կարող է պարզապես մոռանալ լուրջ ներդրումների և տնտեսական աճի մասին։ Կարծում եմ՝ բոլորս էլ գուցե ենթագիտակցաբար, բայց ընկալում ենք այն փաստը, որ Հայաստանը տարանջատվելու է Ռուսաստանից, և սա միայն ժամանակի խնդիր է։ Ինչքան շուտ մենք ազգովի և կառավարության մակարդակով այդ որոշումն ընդունենք, այնքան լավ մեր երկրի ապագա ներդրումների, տնտեսական և քաղաքական վիճակի համար

 -Եվ արդյոք առանց ներդրումների՝ հնարավոր կլինի՞ եկող տարի ապահովել 7 տոկոս աճ։

Համոզված եմ, որ ելնելով ներկայիս տնտեսական իրավիճակից, և գրագետ գործողությունների դեպքում Հայաստանի կառավարությունը յոթ տոկոսանոց աճ կապահովի, քանի որ յոթ տոկոս տնտեսական աճն ամենևին է գագաթնակետը չէ։ Նման աճի տեմպեր գուցեև դժվար է ապահովել այն երկրներում, որոնք արդեն ունեն զարգացած տնտեսություն։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ, նույնիսկ ներկայիս պայմաններում դա հնարավոր է անել, բայց դրա նախապայմանն այսօր քաղաքական կայունությունը, որը, կարծում եմ, առանց Արևմուտքի միջամտության, լավագույն դեպքում ունենալու է միայն ժամանակավոր բնույթ, քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, որոնց հետ մենք այսօր միայնակ փորձում ենք ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, շահագրգռված չեն Հայաստանի տնտեսական և քաղաքական կայունության հարցում, և կանեն ամեն ինչ, որ Հայաստանի քաղաքական և տնտեսական ճգնաժամն էլ ավելի խորանա։

-Վարչապետ Փաշինյանը մինչև 2023 թվականը խոստացել էր վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը։ Փոխարենը, մենք տեսնում ենք, որ աղքատության մակարդակի աճ կա։ Վերջերս Հայաստանում էիք, ի՞նչ արձանագրեցիք Դուք։

-Այո՛, ցավով պետք է արձանագրենք, որ այսօր Հայաստանում աղքատությունը սարսափելի չափերի է հասել, և ըստ տարբեր չափադրույթների՝ այն կազմում է բնակչության 27-51 տոկոսը։ Սարսափելին այն է, որ աղքատության զանգվածի մեջ մտնում են մարդիկ, որոնք աշխատում են և աշխատավարձ են ստանում, պարզապես այդ աշխատավարձի չափն այնքան է, որ չի կարող ապահովել մարդկանց նվազագույն պահանջները՝ կապված սննդի, հագուստի և ապրուստի հետ։ Եվ անհրաժեշտ է, որ կառավարությունը հրատապ քայլեր ձեռնարկի, որպեսզի ապահովվի չպաշտպանված զանգվածի կարևոր պահանջարկները։ Եվ Սփյուռքը պետք է էլ ավելի ակտիվացնի այն օգնությունը, որը գալիս է դեպի Հայաստան։ Ինչ խոսք, իրավիճակը վատացավ վերջին մեկ տարվա ընթացքում, երբ մարդիկ Արցախից դեպի Հայաստան տեղափոխվեցին առանց որևէ ֆինանսական հնարավորությունների։ Իհարկե, այս հարցի լուծումը կախված է այն տնտեսական հնարավորություններից, որը կարող է ստեղծել կառավարությունը, ինչն էլ իր հերթին կախված է այն քայլերից, որը կառավարությունը պատրաստվում է անել։

Այո, ես վերջերս Հայաստանում էի, և, ցավոք սրտի, արձանագրեցի այն ծանր, առաջին հերթին հոգեբանական վիճակը, որում  գտնվում է մեր ազգը, այն ծանր մթնոլորտը, որը տիրում է Երևանի փողոցներում։ Ցավով արձանգարում ես այս ամենը, քանի որ հասկանում ես՝ մեր ժողովուրդն էլ ավելի լավին էր արժանի, ավելի լուսավոր ապագայով, և մենք այսօր պետք է  անենք ամեն ինչ, որպեսզի այդ ապագան ապահովենք մեր ժողովրդի, մեր երեխաների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում