Աֆղանական Քաբուլի արեւմտյան մասում հզոր պայթյուն Է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
«Նախնական տվյալներով՝ Դաշտ Է Բարչի դպրոցական կայարանում, որը գտնվում Է Քաբուլի արեւմուտքի վեցերորդ շրջանում, պայթել Է միկրոավտոբուսը»,-հաղորդում Է Aamaj News լրատվական գործակալությունը: Պատահարի մանրամասների, այդ թվում զոհերի մասին, տեղեկատվություն դեռ չկա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: