Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես վաստակել 3․2 միլիոն եվրո․ Հայաստանի չեմպիոնի իրական դիրքը Կոնֆերենցիաների լիգայում

Կոնֆերենցիաների լիգայում Երևանի «Ալաշկերտը» A ենթախմբում 6 խաղում վաստակած մեկ միավորով զբաղեցրեց վերջին 4-րդ հորիզոնականը։ 6 խաղում Հայաստանի չեմպիոնին հաջողվեց խփել ընդամենը 4 գոլ, սեփական դարպասն ընդունելով 15-ը։ Մրցաշարին մասնակցած 32-ի թիմերից «Ալաշկերտի» ցուցանիշն այնուամենայնիվ ամենացածրը չէ։ Արդյունքների հաշվարկում «Ալաշկերտից» ավելի ցածր արդյունք է գրանցել Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդսը»։ Վերջինս պարտվել է բոլոր 6 հանդիպումներում խփելով 2 և բաց թողնելով 17 գնդակ։ Կարճ ասած «Ալաշկերտի» արդունքը վերջից երկրորդը, կամ 31-րդն է Կոնֆերոնցիաների լիգայի խմբային փուլին մասնակցած թիմերի շարքում։ 6 խաղում մեկ միավոր է վաստակել նաև C ենթախմբում ընդգրկված Սոֆիայի ԲԿՄԱ-ն, սակայն խփած և բաց թողած գնդակների հաշվարկում բուլղարական թիմը մեկ գնդակով գերազանցել է Հայաստանին չեմպիոնին։ Մասնավորապես 6 խաղում ԲԿՄԱ-ն խփել է 3 և բաց թողել 13 գնդակ։

Մյուս բոլոր ենթախմբերում վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմերի արդյունքներն ավելի բարձր են։ Ենթախմբում վերջին հորիզոնականն է զբաղեցրել նաև Ղազախստանի չեմպիոն «Կայրաթը», որին «Ալաշկերտը» հաղթել էր Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում։ H ենթախմբում «Կայրաթին» հաջողվել է 6 խաղում վաստակել երկու միավոր։ Հիշեցնենք, որ «Կայրաթում» է ելույթ ունենում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Վերջինս գոլի հեղինակ էր դարձել շվեյցարական «Բազելի» դեմ մրցավեճում։ Տարածաշրջանի երկրներից բացի Հայաստանից ներկայացուցիչ ուներ նաև Ադրբեջանը։ Այս երկրի չեմպիոն «Ղարաբաղը» «Կայրաթի» հետ ընդգրկված էր H ենթախմբում։ Վաստակելով 11 միավոր «Ղարաբաղը» խմբում զբաղեցրել է երկորդ հորիզոնականը և պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում։ Կոնֆերենցիաների լիգայում «Ալաշկերտի» համար միակ դրական կողը թերևս ֆինանսականն է։ Մասնավորապես, Հայաստանի չեմպիոնը Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլին մասնակցելու համար ՈւԵՖԱ-ից կստանա մոտ 3․2 մլն եվրո։Եվրոպայում իր նշանակությամբ երրորդ լիգային միայն մասնակցելու համար ակումբները կստանան 2․94-ական մլն եվրո։ Դրան ավելանում է նաև 44․500 եվրո՝ ակումբային վարկանիշի համար։«Ալաշկերտը» նաև վաստակել է 166 հազար եվրո՝ Թել Ավիվի «Մաքաբիի» հետ ոչ-ոքի խաղալու համար։ «Ալաշկարտը» կարող էր ավելի շատ վաստակել, եթե չպարտվեր մնացած 5 հանդիպումներում։ ՈւԵՖԱ-ից ստացված պարգևավճարներն ինչ խոսքը կբարելավեն ակումբի ֆինանսական վիճակը, բայց․․․։

Մեկ անգամ չէ, որ խոսել ենք ակումբի վարած քաղաքականության մասին, որի հետևանաքով աշնանային ֆուտբոլային տոնը վերածվեց մղձավանջի։ Փլեյ-օֆֆ դուրս գալը ինչ խոսք իրատեսական չէր, բայց կարելի էր ավելի հաջող ելութ ունենալ։ Այսօր Հայաստանի ազգային թիմը մեկ գլուխ ավելի բարձր է Ադրբեջանի հավաքականից, բայց այս երկրում ակումբային ֆուտբոլը անհամեմատ ավելի բարձր դիրքում է։ «Ղարաբաղի» մասնացությամբ հանդիպումները եվրագավաթներում տարիներ շարունակ վերածում են իրական տոնի։ Ինչ խոսք մեծ նշանակություն ունի նաև ֆինանսական կողը, բայց նույնիսկ համեստ միջոցներով կարելի է ավելի լավ արդյունք ստանալ։ Ինչևէ գալիք տարվա փետրվարին ենթախբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը պայքարը կշարունակ փլեյ-օֆֆում։

Նրանց կմիանան նաև Եվրոպա լիգայի խաղարկությունում ենթախմբերում երրորդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները։ Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկությունում գլխավոր անակնկալը մատուցեց Լոնդոնի «Տոտենհեմը»։ Վերջինս G ենթախմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը դուրս մնաց հետագա պայքարից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում