Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Համախմբվելով հանուն կանաչ ապագայի․ բրիտանական դեսպանատունը և HSBC Հայաստանը խթանում են կայուն տնտեսությունը Հայաստանում

«Կանաչ» ֆինանսավորման և կայուն տնտեսական մոտեցումների առավելություններն ու մարտահրավերները, միտումներն ու կարգավորումները Հայաստանում և արտերկրում. սրանք էին այն հիմնական թեմաները, որոնք քննարկվեցին դեկտեմբերի 10-ին Երևանում կայացած համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` HSBC Հայաստան) և Երևանում բրիտանական դեսպանատան համատեղ ջանքերով։

«Համախմբվելով հանուն կանաչ ապագայի» անվանումը կրող համաժողովի նպատակն էր կարևորել կայուն մոտեցումները ոչ միայն անհատների կյանքում, այլև ընդգծել դրանց առաջնահերթությունը բիզնեսների համար գործառնական մոդելներ մշակելիս և ապագա ծրագրեր կազմելիս։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը իր ողջույնի խոսքում նշել է․  «Անցած ամիս Միացյալ Թագավորությունում՝ Գլազգոյում, տեղի ունեցավ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը (COP26), որի հիմնական նպատակներից էր ֆինանսական միջոցներ ներգրավել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի իրականացման համար, խթանել հանրային և մասնավոր ֆինանսների հոսքը դեպի զարգացող շուկաներ, որտեղ դրանց անհրաժեշտությունն ամենից շատ է նկատվում, ինչպես նաև օգնել կառուցել կանաչ տնտեսություններ՝ ստեղծելով աշխատատեղեր և ապահովելով բարեկեցություն։ Հայաստանում կանաչ ներդրումների իրականացման բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք կարող են իրագործվել մինչև 2030 թ․-ը։ Հուսով եմ, որ այս համաժողովը ցույց կտա, թե ինչպես ֆինանսների ներհոսքը կարող է նպաստել Հայաստանում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, ոլորտում ներդրումների իրականացման, ինչպես նաև դեպի ածխածնի զուտ զրոյական արտանետումների տնտեսություն անցման հարցում»։

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի և HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի ողջույնի խոսքերից հետո խոսնակները փոխանակեցին իրենց տեսակետներն ու փորձը աշխարհում ածխածնի զրոյական արտանետումների տնտեսության վերաբերյալ և քննարկեցին դրանց իրականացման հնարավոր ուղիները Հայաստանում։

HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը նշել է․ «Ակնհայտ է, որ կայուն մոտեցումները բիզնեսների ռազմավարության առանցքային գործոն են հանդիսանում ամբողջ աշխարհում։ Հատկանշական է, որ  Հայաստանում կայուն ֆինանսավորման միտումը ևս զարգանում է, ինչը կարևոր դեր ունի ավելի կայուն տնտեսություն կառուցելու գործում՝ միևնույն ժամանակ նվազեցնելով բնապահպանական ռիսկերը։ Այս տեսանկյունից HSBC-ն ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող համարձակ պարտավորություններ է ստանձնել՝ դառնալով արտանետումների զրոյական ցուցանիշով բանկ։ Առաջնորդվելով HSBC Խմբի ռազմավարությամբ՝ HSBC Հայաստանն ուրախ է իր դերակատարությունն ունենալ այս գլոբալ հանձնառության իրականացման գործում և նպաստել Հայաստանի անցմանը ցածր ածխածնային տնտեսության»։

Համաժողովի նպատակն էր աջակցել Հայաստանին դեպի ցածր ածխածնային տնտեսության անցման և «կանաչ» լուծումների լայնորեն կիրառման հարցում՝ մեծացնելով կանաչ ֆինանսավորման տարբերակներից օգտվելու, դրանց մասին ավելի  տեղեկացված լինելու հնարավորությունները և խրախուսելով բոլոր հաստատություններում «կանաչ» ռազմավարությունների համահունչ իրականացմանը։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Միացյալ Թագավորության կառավարության COP26 համաժողովի հարցերով տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանը, այլ բարձրաստիճան խոսնակներ Հայաստանի և Միացյալ Թագավորության կառավարություններից, ինչպես նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնող փորձագետներ HSBC Խմբից, TheCityUK-ից և երկու երկրներում գործող այլ առաջատար բիզնես կազմակերպություններից։

HSBC Հայաստանի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանը նշել է․ «Այսօր, առավել քան երբևէ, ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է կայուն  տնտեսական լուծումներ ապահովելը, ինչը ֆինանսական ոլորտում նույնպես առաջնային է դառնում։ Հանդիսանալով առաջատար բանկերից մեկը Հայաստանում ՝ մենք գիտակցում ենք, որ ավելի «կանաչ» միջավայր ունենալու համար HSBC-ն պետք է առաջարկի ժամանակին համընթաց կայուն լուծումներ։ Հետևաբար մենք ուրախ ենք խթանել «կայուն բանկային ծառայությունները» Հայաստանում՝ մեր հաճախորդներին տրամադրելով կանաչ վարկեր և կայուն զարգացմանն ուղված այլ վարկեր:

Կցանկանայի նաև ընդգծել նմանատիպ միջոցառումների կարևորությունը, որոնք խրախուսում են հայաստանյան կազմակերպություններին առավել կայուն մոտեցումներ որդեգրել ՝ դրանով իսկ մեր ներդրումն ունենալով բոլոր համայնքներում կայուն լուծումներով փոփոխությունների իրականացման հարցում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում