Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Պատերազմի հավանականության բարձր-ցածր լինելը կախված է Ռուսաստանից և Հայաստանի խոհեմությունից

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը օրերս  խոստովանեց, որ թուրքական հետախուզությունը Արցախյան պատերազմում կատարել է մեծ դեր՝ պատմական կարևորության օպերացիաներ իրականացնելով՝ սպասարկելով Թուրքիայի շահերը։ Թեմայի շուրջ զրուցել ենք թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ Վերջինիս կարծիքով՝ հայտնի փաստ  է, որ բոլոր երկրները ծավալում  են հետախուզական գործունեություն տարբեր երկրներում և հատկապես ինտենսիվ իրենց համար ռազմավարական նշանակության երկրներում, իսկ Արցախի  44-օրյա պատերազմում  Թուրքիայի մասնակցության մասին մենք քաջատեղյակ էինք, սակայն բաց հայտարարելը  սենսացիա է, խայտառակություն։ «Փոխնախագահի մակարդակակով հպարտությամբ ասել, որ  որպես երրորդ երկիր բարձր  մակարդակով մասնակցել է, միջամտել է պատերազմի ընթացքին և, ըստ էության վճռորոշ ազդեցություն ունեցել ելքի վրա,որից  հետո խոսել խաղաղության մասին,բացահայտ ցինիզմ է»,-ասաց թուրքագետը։

Ըստ Իսպիրյանի՝ հաշվի առնլով, որ Թորքիայի արտաքին-հետախուզության բյուջեի քննարկման ընթացքում է արվել փոխնախագահի հայտարարությունը, այն  առաջին հերթին ուղղված է  ներքին լսարանին՝ իհարկե արտաքին  գործոնները ևս հաշվի առնելով։ «Քանի որ Թուրքիայում ներկայումս առկա է քաղաքական-տնտեսական որոշակի ճգնաժամ, քաղաքային իշխանության վարկանիշի լուրջ անկում, այսպիսով փորձ է արվում հիշեցնել իրենց մեծ հաջողության, ձեռքբերման մասին, որպեսզի ինչ-որ չափով թուրքական իշխանությունը  հավասարակշռի  հեղինակության անկումը»,-նշեց մեր զրուցակիցը։

Գալով արտաքին ուղղություններին՝ Իսպիրյանը  կարծում է, որ այսպիսի շեշտադրումով  հայտարարությամբ Թուրքիան տարածաշրջանում իր մեծ դերակատարումն է հիշեցնում, բացի այդ «3+2» ձևաչափը շրջանառության մեջ է, նաև կարող է կապ ունենալ Բայդենի կողմից հրավիրված «Ժողովրդավար երկրների համաժողովի» փաստը, որտեղ ինքը հրավիրված չէ, ադ թվում նաև եղբայրական Ադրբեջանը, իսկ Հայաստանը մասնակցում է։

Հարցին՝ ինչպես կարող է Հայաստանը  այս փաստը  օգտագործել Թուրքիայի դեմ, թուրքագետը կարծիք հայնեց, որ, իհարկե, ցանկության դեպքում  կարող ենք օգտագործել, բայց չունենք համարժեք պատասխան տալու համար բավարար ներուժ ու հնարավորություն։ Մյուս կողմից էլ, թուրքագետը համոզված է, որ Թուրքիան  այսպիսի հայտարարություն է անում, որովհետև  վստահ է՝ հայկական կողմը, այնքան թույլ է, որ  ի վիճակի չէ համարժեք պատասխան տալ, բացի այդ՝ այս  ցածր սուվերենության պայմաններում պատասխանը  այդքան էլ կշիռ չի ունենալու։

Հարցին՝արդյոք բարձր եք գնահատում միջանցք կամ նոր պատերազմի ռիսկը՝ հաշվի առնելով նաև մեզ  պարտադրվող 3+2 նախագիծը, նա պատասխանեց, որ միշտ է առկա պատերազմի  ռիսկը և, ցավոք, ցածր չէ։  Թուրքագետը կարծում է, որ  պատերազմի հավանականության բարձր-ցածր լինելը գլխավորապես Ռուսաստանից է կախված, որը հաստատապես փորձ է անելու  պատերազմից ամեն կերպ խուսափել։ Հուսով եմ, որ մենք այս անգամ ավելի խոհեմ կլինենք ու գործը պատերազմին չի հասնի, իսկ բանակցությունները կընթանան միայն տրանսպորտային ապաշրջափակման  տրամաբանության մեջ ։

Հարցին՝ արդյոք կարող էինք չեզոքացնել Թուրքիայի ներգրավվածությունը, ինչպես որ ստացվեց Արցախի առաջին ազատամարտի ժամանակ։ Նրա դիտարկմամբ՝ մենք կարող էինք թույլ չտալ դա՝ միայն ռազմական բալանսը որոշակիորեն հավասարակշռելով, մասնավորապես ԱԹՍ-ի և դրանց դեմ կիրառվող պաշտպանական  միջոցների բավարար համալրում ապահովելով, դրան զուգահեռ՝ ավելի ճիշտ դիվանագիտական աշխատանքներով։ Առաջին պատերազմի ժամանակ ևս Թուրքիան  անուղղակի կերպով մասնակցել է պատերազմին՝ Աֆղանստանից, Սիրիայից վարձկաններ բերելով, սակայն  Թուրքիայի որոշակի զսպումը պայմանավորված էր հիմնավորապես մեր՝ թշնամուն ոչ շատ զիջող  ռազմական պոտենցիալով և Ռուսաստանի գործոնով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում