ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի կարծիքով մենք ավելի հակաժողովրդական, հակաժողովրդավար ընդդիմություն չենք ունեցել, ինչպես ունենք այսօր․ «Ընդդիմությունն ուզում է, որ «միջանցք» լինի, որ զինվորը չկրակի ու դա շահարկելով գան իշխանության»:
Անդրադառնալով ՍԴ որոշմանը, Թորոսյանը նկատեց․ «Մեր կողմից անկախ դատական համակարգ ունենալու հանձնառությունը ուժի մեջ է: Մեր արած բարեփոխումները մեր հագով չեն կարված»: