Friday, 29 03 2024
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ

Երեսուն հայ երիտասարդներ մասնակցում են Մոսկվայում անցկացվող Հայ- ռուսական երիտասարդական ֆորումին

Մոսկվայում դեկտեմբերի 8-11-ը անցկացվում է Հայ-ռուսական երիտասարդական ֆորումը, որին մասնակցում են շուրջ 30 երիտասարդներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ուսանողներ՝ Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայ-ռուսական, Եվրոպական համալսարաններից, ինչպես նաև ներկայացուցիչներ երիտասարդական հասարակական կազմակերպություններից: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Ֆորումի նպատակն է ստեղծել կրթական տարածք՝ բարձրացնել համար երիտասարդների մասնակցությունը, զարգացնելու միջմշակութային երկխոսությունը և հումանիտար համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների միջև, նպաստել երիտասարդական քաղաքականության ոլորտի զարգացմանը և երիտասարդների հետ աշխատանքին՝ Հայաստանում և Ռուսաստանում ստեղծելով երիտասարդական ցանց։

Դեկտեմբերի 9-ին ֆորումի բացմանը տեսակապով մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ նախարարի տեղակալը բոլորին մաղթել է հետաքրքիր, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք ֆորումի հարթակներում:

Արթուր Մարտիրոսյանը՝ արձանագրելով, որ Հայ-ռուսական 7-րդ երիտասարդական ֆորումի աշխատանքների շրջանակում փոխգործակցությունն ուղղված է երիտասարդական բիզնես նախագծերի և երիտասարդական զբոսաշրջության զարգացմանը, փաստել է, որ երիտասարդներին մտահոգում է ամեն ինչ՝ լավ աշխատանք, որակյալ կրթություն, քաղաքացիական ակտիվություն. «Զբաղված լինելով ուսումնառությամբ և զարգացմամբ՝ այս շրջանում ուղիներ գտնելու վերաբերյալ շատ հաճախ հարցեր են առաջանում: Եվ այս ֆորումն այն երկխոսության հարթակն է, որտեղ պետք է լսելի լինի երիտասարդների ձայնը, նրանց հուզող արդիական հարցադրումները: Ի վերջո, հենց երիտասարդությունն է առաջիկայում դառնալու պետության և հասարակական կյանքի շարժիչ ուժը»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների համատեքստում կարևորել է միջոցառման անցկացումը և նշել, որ ֆորումը նաև երկխոսության, փոխըմբռնման, փոխվստահության, ջանքերի համադրման կարևոր հարթակ է: Նա ֆորումի մասնակիցներին նաև տեղեկացրել է, որ 2022 թվականին Հայ-ռուսական 8-րդ երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանում:

«Վստահ եմ, որ ֆորումին մասնակցությունն օգտակար փորձ կդառնա ձեզ համար, կընձեռի նոր տպավորություններ, ծանոթություններ և ոգեշնչում հետագա առաջխաղացման համար»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը:

Նշվում է, որ ֆորումի շրջանակում առաջարկվել են թեմատիկ բաժիններ հետևյալ ուղղություններով՝ «Երիտասարդական բիզնես նախագծեր» և «Երիտասարդական զբոսաշրջության զարգացում». կքննարկվեն երիտասարդական բիզնես գաղափարների միտումները, նորարարական նախագծերը, հեռանկարները, զբոսաշրջության միտումները, զբոսաշրջության մասսայականացումն ու զարգացումը:

Հայ-ռուսական երիտասարդական ֆորումն անցկացվում է 2015 թվականից՝ 2012 թվականին ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում