Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայկական մտքի ուկրաինական դասը

Ռուսական ներխուժման դեպքում Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքերի ուղարկելը չի դիտարկվում, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը, որը դեկտեմբերի 7-ին տեսակոնֆերանսի միջոցով հանդիպել էր ՌԴ նախագահ Պուտինին և ավելի քան երկժամյա զրույցի ընթացքում զգալի ժամանակ հատկացրել Ուկրաինային: Բայդենը այժմ հայտարարում է, որ ԱՄՆ-ը ռազմական պարտավորություն ունի ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների հանդեպ, բայց Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ: Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ տարածվել է նաև ԱՄՆ պետքարտուղարության աղբյուրին հղումով տեղեկատվություն, որ Ուկրաինան չունի մոտ ապագայում ՆԱՏՕ-ի անդամ դառնալու շոշափելի հեռանկար:

Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը կաշխատի Ուկրաինայի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Սակայն, հասկանալի է, որ մի բան է ռազմական փոխօգնության հանգամանքը, մեկ այլ բան պաշտպանունակության աջակցությունը: Ավելին, ամերիկյան մամուլում հրապարակվել են կարծիքներ, որ ռուսական ագրեսիայի սպառնալիքը զսպելու համար ԱՄՆ նախագահ Բայդենը կփորձի համոզել Ուկրաինային որոշակիորեն ճանաչել Դոնբասի իրավունքները, ինչը սակայն գործնականում չափազանց բարդ պատկերացնելի է: Իրադարձությունների և իրողությունների նկարագրությունը անշուշտ ուկրաինական հարցում որևէ եզրահանգման գալը չէ, առավել ևս, որ իրադարձությունները այդ ուղղությամբ կարծես թե դեռ նոր են մոտենում որոշակի կուլմինացիայի և հեռու են հանգուցալուծումից:

Տեղի ունեցողի դիտարկումը կարևոր է հայաստանյան խնդիրների, Հայաստանի շուրջ իրավիճակն ու դրա չափման մեր ելակետերը հասկանալու և համաշխարհային իրողություններին առավել համարժեք դարձնելու համար: Այն պարագայում, երբ Հայաստանում ինչ-որ մի աներևույթ ձեռքով խորացվում է այդ հարցերի դիտարկման այսպես ասած «սև-սպիտակ» կամ ավելի պարզ ասած՝ «երկրպագուական» տրամաբանությունը, երբ հանրության մի մասը վերածվում է աշխարհաքաղաքական այս վեկտորի, մեկ այլ մասը՝ այն վեկտորի «երկրպագուի»: Ընդ որում, խոսքն անշուշտ արժեհամակարգային, արժեքային և քաղաքակրթական քննարկումների մասին չէ, այլ քաղաքական դիտարկումների, որոնք բավականին բարդ համաշխարհային միջավայրի համեմատությամբ Հայաստանում հասնում են երբեմն այնպիսի պարզունակության, որ ընդհուպ կարող են առնչվել ազգային անվտանգության հարցերի:

Հայաստանը ԱՄՆ ու Ռուսաստանի, Արևմուտքի և Ռուսաստանի միջև «բևեռացնելը» սպառնալիք է հենց Հայաստանի ազգային անվտանգությանը: Ավելին, հայաստանյան սթափ քաղաքական մտքի խնդիրը պետք է լինի հնարավորինս չեզոքացնել այդ «բևեռացվածությունը» և փորձել գտնել կենսագործունեության գաղափարական, բովանդակային այնպիսի ռեժիմներ և կատեգորիաներ, որոնք թույլ կտան Հայաստանին զերծ մնալ ըստ էության «սիրիացման» վտանգից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում