«Հայաստանը մասնակցում է ժողովրդավարության գագաթնաժողովին, այն բնականաբար շարժել է Ռուսաստանի խանդը»։ Նման կարծիք են հայտնում հանրային-քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանն ու քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ Վերջինիս խոսքով՝ այդ խանդի դրսևորումը նկատվում է նաև հայաստանյան խորհրդարանում․ «ԱԺ-ում կան ռուսական 5-րդ շարասյան ներկայացուցիչներ, որոնք ծանր են տանում մեր մասնակցությունը ժողովրդվարության գագաթնաժողովին»։