Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում. Վրաստանը չի մասնակցելու

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հարավային Կովկասում «ամուր խաղաղության և կայունության ապահովման» նպատակով առաջարկված «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից լրագրողներին հայտնած տեղեկությունը:

«Տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով հարթակի առաջին հանդիպմանը, որին մասնակցելու են Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների տեղակալները, մեր երկիրը կներկայացնի մեր պատվիրակությունը արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալի գլխավորությամբ», – հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Ըստ թուրքական գերատեսչության՝ տարածաշրջանային համագործակցության այդ հարթակի առաջարկը արել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ առաջարկված նախաձեռնության՝ տարածաշրջանային համագործակցության հարթակին պիտի մասնակցեն Հարավային Կովկասի երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և արտատարածաշրջանային երեք երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Սակայն Վրաստանը նախապես հայտարարել է, որ չի միանալու «3+3» հարթակի նախաձեռնությանը: Թուրքիայի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունից հետո՝ դեկտեմբերի 9-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է, որ Թբիլիսին չի ծրագրում մասնակցել «3+3» համագործակցության հարթակին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում հայտնել էր, որ առաջիկա օրերին «3+3» կամ «3+2» ձևաչափի նախնական նիստն է տեղի ունենալու, որին Հայաստանը մասնակցելու է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով: Վարչապետի խոսքով՝ այդ նախահանդիպմանը քննարկվելու են հարթակի հետագա անելիքները: Փաշինյանը շեշտել էր, որ Հայաստանը կարող է հետաքրքրված լինել «3+3» բանակցային ձևաչափով, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում