Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է սպանվել։ Արդյո՞ք Սոչիի հանդիպման պտուղներն ենք քաղում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ: