Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Բաքուն գործում է փորձված մարտավարությամբ. փորձագետ

««Զանգեզուրի միջանցք» հորջորջվող թուրք-ադրբեջանական նախագծի իրականացման հարցում Բաքվի քաղաքական մարտավարությունը գրեթե նույնն է, ինչ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը և նշել, որ այն ենթադրում է հետևյալ մարտավարական քայլերի տրամաբանությունը.

«Իմիտացիոն կեցվածք և մասնակցություն «տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման գործընթացին», բայց վճռորոշ պահին վերջնական պայմանավորվածության ձախողում, ինչպես տեղի ունեցավ նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և տարածված հայտարարությունից հետո։ Արցախյան կարգավորման գործընթացում Ադրբեջանի վարքագծի նմանատիպ վառ օրինակ էր 2011 թ. Կազանում ԱՀ, ՀՀ, ՌԴ նախագահների հանդիպումն ու նախատեսված պայմանավորվածությունը։

Գործընթացի ողջ ընթացքում քաղաքական գործիքակազմին զուգահեռ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի գործադրում։ Այս դրույթին ևս պարբերաբար ականատես ենք լինում անցած 1 տարվա ընթացքում։ Ամենավերջինը՝ նոյեմբերի 16-ի ագրեսիան է և «Զանգեզուրի միջանցքի» թեմայով Իլհամ Ալիևի վերջին բարբաջանքները՝ հայկական կողմից միջանցքի բացման հստակ ժամկետի ակնկալման պահանջով։

Պատերազմում հաղթանակից հետո ադրբեջանական կողմի նման մարտավարությունը հաշվարկված է նաև որպես հայ հասարակության վրա հոգեբանական ներազդման գործիք՝ նոր պատերազմի սպառնալիքի հնարավորության շեշտադրմամբ։ Վերոնշյալի համատեքստում Երևանին անհրաժեշտ է մշակել նաև բանակցային գործընթացից դուրս (որն ընթանում է կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ՝ ոչ միջանցքային տրամաբանությամբ) Բաքվի գործողությունները կանխելու մեխանիզմներ և՛ միջազգային կառույցներում, և՛ գործընկերների հետ քննարկումներում, և՛ Ադրբեջանի ներսում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում