Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Հայաստանին սպառնացող մեխանիզմ խորհրդարանում

Եթե լինի պատերազմի սպառնալիք և պահանջվի դրա դիմաց ձեր հրաժարականը, պատրա՞ստ եք դրան: Հայաստանի հանրապետության վարչապետին այդ հարցն է ուղղում Հայաստանի հանրապետության խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը: Որևէ նշանակություն չունեն թե վարչապետի, թե պատգամավորի անուն-ազգանունները: Գործ ունենք երևույթի հետ՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավորը տալիս է հարց Հայաստանի վարչապետին, որի թե տակտիկական, թե ստրատեգիական շահառու կարող է լինել միայն ու միայն Հայաստանի հանդեպ ճնշման և շանտաժի մտադրություն ունեցող պետությունը: Թե քանիսն են այդ պետությունները, կարող եք հաշվել ինքներդ:

Կասկած չկա, որ նվազագույնը երկուսին կհաշվի Հայաստանի ցանկացած քաղաքացի՝ նվազագույնը երկուսին: Ի՞նչ պետք է պատասխանի Հայաստանի հանրապետության վարչապետը այն հարցին, որ հնչեցնում է Հայաստանի հանրապետության խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը: Եթե պատասխանի դրական, ապա դա նշան է շանտաժի և ճնշման որևէ աղբյուրի, որ պետք է շարունակել ճնշումը, Հայաստանում առնվազն ներքաղաքական ճգնաժամ առաջացնելու համար: Եթե պատասխանի բացասական, ապա դարձյալ նշան է Հայաստանին ճնշելու, շանտաժելու մտադրություն ունեցող որևէ պետության, սուբյեկտի, որ կարելի է շարունակել, քանի որ պատասխանատվությունն արդեն ավանսով կմնա Հայաստանի վրա՝ վարչապետը պատրաստ չէր հրաժարականի ու եղավ պատերազմ:

Բոլոր դեպքերում, փաստորեն ստեղծվում է կամ պլանավորվում ստեղծել իրավիճակ, երբ հակառակորդ որևէ պետության կամ սուբյեկտի տրվում է Հայաստանի դեմ պատերազմի բանալի, այլ կերպ ասած՝ այս անգամ որևէ հնարավոր կամ քիչ հավանական պատերազմի պատասխանատվություն Հայաստանյան արմատական ընդդիմությունը Հայաստանի վրա է դնում նախապես, այսպես ասած թշնամու համար «ավանսով», այլ ոչ պատերազմից հետո՝ ինչպես անում են 44-օրյա պատերազմի առնչությամբ, հայտարարելով, որ Հայաստանն է իր քաղաքականությամբ բերել պատերազմի, հրահրել Ադրբեջանին: Որևէ ընդդիմություն, անգամ ամենաարմատական, անհրաժեշտ է ցանկացած պետության արտաքին-անվտանգային դիմադրունակության և ճկունության համար: Հայաստանի խորհրդարանի ընդդիմության առնվազն մի զգալի մասը, առնվազն մինչ այժմ զբաղված է բոլորովին հակառակով՝ Հայաստանի մանևրի հնարավորությունը սեղմելու և Հայաստանի հանդեպ որևէ ագրեսիայի պատասխանատվությունից թշնամուն կամ հակառակորդին ազատելու գործով: Արվում է դա կամա, թե ակամա՞՝ քաղաքական թյուր պատկերացումների հետևանքով, բարդ է ասել, բայց դրանից իհարկե չի փոխվում հետևանքի սպառնալիքը: Հետևաբար, պետության համար կենսական հրամայական է կամ ընդդիմության վարքագծի, կամ պարզապես ընդդիմության փոփոխությունը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում