ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկան համալրվել է ամերիկյան արտադրության բարոխցիկով:
ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, արդյունքում առաջիկայում կլինիկայում կձևավորվի բարոթերապիայի ծառայություն:
Բարոթերապիան հիպերբարիկ օքսիգենացիայի ծառայություն է, որն ընդգրկված է սուր թունավորումների ընդհանուր ծառայության մեջ:
Կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ բարոխցիկը կկիրառվի շմոլ գազից թունավորված երեխաների բուժման գործընթացում, ինչպես նաև այլ թունավորումների բուժման ժամանակ:
Բարոթերապիան համալսարանական հիվանդանոցում կիրականացվի համապատասխան որակավորում ունեցող բժիշկ-մասնագետի՝ բարոթերապևտի կողմից:
Ամբողջ աշխարհում լայն տարածում ունեցող այս թերապիայի շնորհիվ օրգանիզմի բջիջներին հասցվում է թթվածին: