Monday, 15 08 2022
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ինքնությունը պարզված է
Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ․ Արցախի նախագահ
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց. ԱԻՆ
Տարադրամի փոխարժեք – Օգոստոս 15, 2022
Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին. 22-ամյա աղջկա կյանքը փրկել չի հաջողվել
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Օգոստոսի 15-18
Օգոստոսի 15-19-ը օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Ուղիղ․ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են
10:15
Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը երրորդ շաբաթն անընդմեջ նվազում է
Բժշական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած
Այս փուլում Թուրքիայի հետ բաց սահմանը տնտեսության մի շարք ոլորտներ խոցելի կդարձնի
Պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստով
Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը
«ՌԴ-ն փորձում է զուգահեռ խաղը պահել ակտուալ»․ ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելի փոխարեն Մոսկվա գնում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Փաշինյանը այցելել է «Սուրմալու»
«Սուրմալու»-ի զոհերի թիվը հասավ վեցի
«Սուրմալուի» զոհերի թիվը հասավ 5-ի, 17 մարդ անհետ կորած է
08:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Սուրմալու»-ի աղետը
Աքցանը, փակ շրջանն ու Հայաստանի ելքը
Դեպքի վայրից դուրս են բերվում պայթյունից վնասված մի շարք ավտոմեքենաներ
Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը շարունակվելու է դեռ երկար. Արման Բաբաջանյան
Այս պահի դրությամբ «Սուրմալու»-ի տարածքում աշխատում է 185 փրկարար ծառայող․ Աշոտ Սարգսյան
Անհետ կորած է համարվում 18 քաղաքացի․ ԱԻՆ
Կը ցաւակցիմ Հայաստանի մեր ժողովուրդի զաւակներուն․ Արամ Ա
Անհետ կորածներից 6- ը ողջ են գտնվել. ԱԻՆ
Աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար․Կաթողիկոսը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին
Հայտնի է պայթյունի հետևանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը
00:00
Ջոնի Դեփը կներկայացնի Dior ապրանքանիշը

Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների ՔՊ նախընտրական շտաբի հայտարարությունը

Ի պատասխան շատ լրատվամիջոցների՝ Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից որոշ տեղամասերում վերհաշվարկ անելու պատճառների մասին հարցադրմանը, տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում մեծ թիվ են կազմել անվավեր քվեաթերթիկներն, ինչպես նաև, ելնելով այն փաստից, որ նույնանման նշումով քվեաթերթիկները տեղամասերից որոշներում համարվել են վավեր, իսկ մի մասում՝ անվավեր, ինչը հաշվարկի գործընթացն ակնհայտ ուղղորդելու կասկծներ և հիմքեր էր առաջացնում, ինչպես նաև, կարևորելով վավեր և անվավեր քվեաթերթիկների դասակարգման գործընթացում նույնանման՝ անաչառ և օբյեկտիվ սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը, Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը որոշում է կայացրել խոշոր տեղամասերում բողաքարկել ընտրությունների նախնական արդյունքները և գնալ վերահաշվարկի, ինչը բխում է բոլոր կողմերի և, նախ և առաջ, մեր ընտրողների շահերից: Իսկ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:

Երեկ և այսօր որոշ լրատվամիջոցներում ակնհայտ ուղղորդված և միակողմանի տեղեկություններ են տարածվել այն մասին, թե իբր վերահաշվարկի ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում միջադեպ է տեղի ունեցել և ճնշում է գործադրվել հանձնաժողովի նախագահի նկատմամբ: Այս առնչությամբ տեղեկացնենք, որ վերահաշվարկի ընթացքում հանձնաժողովի նախագահի ակնհայտ ուղղորդման արդյունքում նույնանման նշմամբ քվեաթերթիկները մի կուսակցության օգտին համարվել են վավեր, իսկ մյուսների դեպում՝ անվավեր, և միայն բողոքարկման և բանավեճի արդյունքում է, որ հանձնաժովը վերանայել է որոշումը՝ տվյալ դրվագով կիրառելով քվեաթերթիկների դասակարգման միևնույն սկզբունքը:

Որպես հավելյալ տեղեկություն, նշենք նաև, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն Առինջ համայնքի բնակիչ է և արդեն մի քանի տասնամյակ անփոփոխ կերպով հանդիսանում է այդ հանձնաժողովի նախագահը:

 

Աբովյան խոշորացված համայնքի

ավագանու ընտրությունների՝

«Քաղաքացիական պայմանագիր»

կուսակցության նախընտրական շտաբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում