ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները մեկ տարվա ընթացքում երկրորդ բանակցություններն են անցկացրել՝ երկու ժամ տեսակոնֆերանս։ Ջո Բայդենը զգուշացրել է, որ Արևմուտքը «խիստ տնտեսական և այլ միջոցներ կձեռնարկի», եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, իսկ Վլադիմիր Պուտինն իր հերթին երաշխիքներ է պահանջել, որ ՆԱՏՕ-ն ավելի արևելք չի ընդլայնվի։Բայդենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ և «հասկացրել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կպատասխանեն վճռական տնտեսական և այլ միջոցներով ռազմական սրման դեպքում»։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ռեալիստ» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի հետ: