Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Ոչ ոք չմտածի, որ Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են իրենց ձեռագիրը փոխել և խոսել այլ լեզվով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը

-Պարոն Հայրապետյան, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունն ակտիվ դեր է խաղացել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ օգնելով ձևավորել ուժերի հավասարակշռություն։ Անակնկա՞լ էր արդյոք  Ձեզ համար այս հայտարարությունը:

-Բոլորիս համար էլ սա նորություն չէ: Այս մասին բազմիցս հայտարարել են նաև տարբեր պետությունների նախարարություններ, պաշտոնատար անձինք, որ Թուրքիայի ռազմական ուժերն անմիջականորեն գործել են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում: Իսկ պատերազմի մասնակցությունը ենթադրում է նաև հետախուզական գործողություններ թե՜ մինչև պատերազմի սկսելը, թե՜ պատերազմի ամբողջ ընթացքում: Հիմա ինչո՞ւ պիտի անակնկալ լինի: Մենք բազմիցս ասել ենք, որ իրականում Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մասնակցել են Թուրքիան, ինչպես նաև տարբեր պետություններից բերված ահաբեկչական խմբավորումներ:

-Կարո՞ղ ենք ասել, որ շատ պետություններ են ունեցել իրենց հետախուզական ծառայությունն Արցախում:

-Արցախում հետախուզական ծառայություն չեն ունեցել, ուղղակի Արցախի դեմ սանձազերծվող պատերազմից առաջ և այդ ամբողջ ընթացքում հրեշավոր ծրագիրն իրականացնող պետությունները, ահաբեկչական խմբավորումները հետախուզական գործունեություն են փորձել ծավալել, թե որքան է նրանց հաջողվել իրականացնել, այլ հարց է: Աշխարհի ցանկացած թեժ, ռազմական գործողություն իրականացվող կետերում,  տարածաշրջանի, ինչպես նաև մի շարք պետություններ հետաքրքրվում են ընդհանուր իրավիճակով: Իսկ հետաքրքրվելը գիրք կարդալով կամ հեռուստացույց դիտելով չէ, այս կամ այն ձևով ցանկանում են տեղեկություններ ստանալ, իմանալ՝ ինչ է կատարվում:

– Տեսակետ է հնչում, որ եթե Ռուսաստանը չուզենար, Թուրքիան  չէր կարող հետախուզական գործունեություն իրականացնել Արցախում:

-Ըստ Ձեզ՝ հետախուզական ծառայությունը հայտարարում է, որ ես գնում եմ ինչ-որ տե՞ղ: Այդ ամենը խիստ գաղտնի պայմաններում է իրականացվում: Թուրքիան ակնհայտորեն չի հերքել իր մասնակցությունը և նաև, ինչպես նշեցիք, իրենց փոխնախարարը հայտարարեց, որ հետախուզական կազմակերպությունն ակտիվ դեր է խաղացել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, չես կարող ասել այս մեկը մասնակցել է, այս մեկը չի մասնակցել, կամ անմիջական մասնակցել է գործողություններին, բնականաբար, նաև հետախուզական գործունեություն է ծավալել:

Ալիևը Երևանից պահանջում է ասել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետները:

-Ես Ալիևի հայտարարություններին արդեն իմ գնահատականները տվել եմ, բայց ամեն մի ենթատեքստում մենք մեր քաղաքականությունը պետք է վարենք հօգուտ մեր պետականության, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների: Ոչ ոք չմտածի, որ Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են իրենց ձեռագիրը փոխել և խոսել այլ լեզվով: Թուրքն ու ադրբեջանցին միայն մեկ լեզու են հասկանում՝ ուժի լեզուն: Եթե դու ուժեղ ես, քեզ հետ հաշվի են նստում և քո դիրքերը կարողանում ես պահել, իսկ մյուս դեպքերում, երբ դու թույլ ես, թուրքի արյան մեջ է, իրենք մի ասացվածք ունեն՝ այնքան գլուխը շոյի, ձեռքերը համբուրի մինչև բարձրանաս գլուխը կտրես:

-Նոր պատերազմի սպառնալիքնե՞ր են:

-Ես չեմ ուզում խոսել կոնկրետ պատերազմի սպառնալիքի մասին, քանի որ այս տարածաշրջանը երկար տարիներ պատերազմի սպառնալիքի վտանգի տակ է, բայց հարցը այն է, թե մենք ինչ ենք անում, երբեմն հայացքներս ուղղում ենք տարբեր պետություններ: Մենք պետք է հայացքներս ուղղենք, ոչ թե աղերսող հայացքներ նետենք, այլ հաստատակամ և հստակ ծրագրով, հստակ իմանալով մեր ցանկությունը որն է, իսկ մեր ցանկությունը գիտենք որն է, մենք ուզում ենք ապրել ազատ և անկախ Արցախի Հանրապետությունում, որը բոլոր օղակներով կապված լինի մայր Հայաստանի հետ, ու այդպես էլ լինելու է: Արցախի հայն այսօր այդ վստահությամբ է այսօր ապրում Արցախում: Ճիշտ է, շատ հարցեր կան անվտանգային, սոցիալական և այլն, որոնք լուծման կարիք ունեն, բայց մենք այդ հույսով ենք այստեղ ապրում և գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում