«Ռոսկոսմոս»-ը տիեզերական զբոսաշրջիկներին 2030 թվականից հետո կարող է առաջարկել թռիչքներ Լուսնի շուրջ: Այս մասին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը՝ պատասխանելով կոմերցիոն թռիչքների հեռանկարների մասին հարցին:
Նա հիշեցրել է, որ անօդաչու ռեժիմով լուսնային «Орел» տիեզերանավի առաջին թռիչքը նախատեսված է 2023 թվականի վերջին:
Ավելի վաղ Ռոգոզինը հայտնել էր, որ «Орел» տիեզերանավը օդաչուով թռիչք կիրականացնի Լուսնի շուրջ 2028 թվականին: