Ավստրիայի կառավարությունը որոշում է ընդունել դեկտեմբերի 12-ից վերացնել համազգային լոքդաունը կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստվածների և հիվանդությունից ապաքինված անձանց համար: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Վոլֆգանգ Մյուքշտայնը:
Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 12-ից լոքդաունը շարունակվելու է չպատվաստվածների համար: Հանրային սննդի վայրերում թույլատրվելու է աշխատել մինչև 23:00-ն:
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը նշել է, որ երկրում համավարակով պայմանավորված իրադրությունը կայունանում է, սակայն պետք է կոտրել հիվանդացությունների թվի աճը, այդ իսկ պատճառով չպատվաստված անձանց համար լոքդաունը շարունակվելու է: