Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

Հայաստանի համար կարևոր իրադարձություն Իսրայելում. Ինչ կհաջողվի Երևանին

Դեկտեմբերի 7-ին Թել Ավիվում հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել Իսրայելի և Հունաստանի վարչապետներն ու Կիպրոսի նախագահը:

Հայտարարությունը վերաբերում է երկրների եռակողմ գործակցությանը, որն ընդգրկում է Եվրոպան, Միջերկրծովյան ռեգիոնն ու Մերձավոր Արևելքը, նաև հայացք ուղղում Հյուսիսային Աֆրիկա և Պարսից ծոց: Անկասկած է, որ Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսը դիտարկում են այն շրջանակները, որոնց հանդեպ հավակնություններ է ներկայացնում Թուրքիայի նախագահ Էրդողանը: Այդ իմաստով, Իսրայել, Հունաստան և Կիպրոս եռյակ ձևաչափը ակնհայտորեն ունի թուրքական զսպման իմաստավորում և նպատակադրում, իհարկե այսպես ասած նախաձեռնողական տրամաբանությամբ միջազգային դերակատարման իմաստով:

Ավելին, եռյակը համատեղ հայտարարության մեջ խոսում է հաջորդ Վեհաժողովը ԱՄՆ մասնակցությամբ անցկացնելու, այսպես ասած «3+1» ֆորմատի հնարավորության մասին: Ինչ հեռանկար ունի եռյակի ձևաչափը ռեգիոնալ այլ երկրների հետ հարաբերության առումով, դեռ պարզ չէ:

Անկասկած է, որ խոսքը այնպիսի ռեգիոնալ ընդգրկման մասին է, որտեղ կենսական հետաքրքրություն ունեն թե Ֆրանսիան, թե Իտալիան, թե Եգիպտոսը, թե արաբական երկրները, Իրանը: Միաժամանակ պետք է ուշադրության արժանացնել փաստը, որ Արաբական Միացյալ Էմիրություններն օրինակ, որ նախկինում գործակցել է Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի հետ, ներառյալ նաև Եգիպտոսը, այսօր փորձում է հարաբերություն կարգավորել Թուրքիայի հետ, ըստ այդմ պարզ չէ, թե ինչպես կվերաբերի եռյակի ռազմավարությանն ու մարտավարությանը:

Բոլոր դեպքերում, խոսքը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող զարգացումների մասին է, որոնց հանդեպ վերաբերմունքը պետք է լինի ոչ միայն հանգամանալից դիտողական, այլ նաև որոշակի իմաստով մասնակցային: Բայց, մասնակցությունը թերևս պետք է լինի այսպես ասած հարակից-շրջանցիկ ճանապարհով, այլ ոչ անմիջական: Բանն այն է, որ անմիջական ձևաչափի ուղղությամբ Հայաստանի ջանքը նախ պահանջելու է նոր ռեսուրսներ, որոնք Երևանը այս պահին թերևս օբյեկտիվորեն չունի, և բացի այդ պարունակելու է որոշակի ռիսկեր օրինակ Իրանի հետ հարաբերության իմաստով: Այդ առումով, «շրջանցիկ» տարբերակը կարող է լինել հարմար կոմունիկացիոն հարթակ նաև այդ՝ վերը նշված եռակողմ ձևաչափի ընդգրկուն օրակարգի ուղղությամբ աշխատանքի համար:

Խոսքը Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափի աշխույժ կենսագործունեության ուղղությամբ աշխատանքի մասին է, որը դեռևս 2019 թվականին նախաձեռնել է Հայաստանը, սակայն որի զարգացման ինտենսիվությունը էապես նվազեցրեցին կորոնավիրուսի համաճարակն ու 44-օրյա պատերազմը, որ սանձազերծվեց Արցախի դեմ: Իհարկե այսօր էլ Հայաստանն ունի սպասարկման ենթակա ահռելի դիվանագիտական հետպատերազմյա բեռ, սակայն մյուս կողմից հենց այդ խնդիրները լուծելու համար էլ անհրաժեշտ է գտնել այլ, առերևույթ հեռու թվացող ուղղությունները կամ օրակարգերը արդիականացնելու և աշխուժացնելու հնարավորություն: Առավել ևս, որ այդ ամենը միայն առերևույթ կարող է թվալ որոշակիորեն հեռու, մինչդեռ խոսքը Կովկասի անվտանգային ռազմա-քաղաքական համակարգին սերտորեն առնչվող ռեգիոնների և դերակատարների մասին է, այդ թվում Իսրայելի: Կհաջողվի՞ Հայաստանին խթանել Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ Վեհաժողովի կազմակերպման առարկայական գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում