Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Փոխվարչապետը և ԱԶԲ-ի Հայաստանի գրասենյակի տնօրենը քննարկել են Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, փոխվարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև հաստատված հաջող գործընկերությունը՝ նշելով, որ այն արդյունավետ է եղել ինչպես ենթակառուցվածքների ու մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի հարցում:

«Պաոլո Սպանտիգատին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շնորհավորելով Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է այն՝ ակտիվ աշխատանքներ տանելով դրա 2-րդ և 3-րդ տրանշները ավարտին հասցնելու ուղղությամբ: Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ ծրագրի հարավային հատվածի շինարարությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչն առավել ընդգծում է դրա ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին», որով նախատեսված է եղել կառուցել և ամրացնել 46 դպրոց: Շեշտելով առողջապահության և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսի համավարակի պայմաններում ԱԶԲ-ի տրամադրած աջակցությունը ինչպես բժշկական կարողությունները զարգացնելու, այնպես էլ ճգնաժամային պայմաններում հեռավար կրթության անցման ուղղությամբ:

Նշվում է, որ հանդիպման օրակարգում է եղել նաև պետություն-մասնավոր գործընկերության հարցը: Համբարձում Մաթևոսյանը ուշադրություն է հրավիրել մասնավոր հատվածում ԱԶԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի ավելացման անհրաժեշտության վրա՝ հաշվի առնելով նոր օրենսդրական դաշտի առկայության և այդ ասպարեզում ԱԶԲ-ի կողմից միջազգային լավագույն փորձին տիրապետելու հանգամանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում