Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Իսրայելն իր գերիներին գերության մեջ չի թողնի․ ԱԺ նախագահի համեմատությունն Իսրայելի հետ անհասկանալի է․ Ալեքսանդր Ցինկեր

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «ՀայաստանԻսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

Պարոն Ցինկեր, երեկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութ տարածվեց, որում վերջինս խոսելով հայ ռազմագերիների մասին համեմատություն էր անցկացրել Իսրայելի հետ։ Բառացի մեջբերեմ «Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը էդ տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը»։ Այս համեմատությունն ինչքանո՞վ է  տեղին։

Նախևառաջ մի մանրուք կցանկանայի նշել գերիների մասին, որովհետև ինչքանով ես եմ հասկանում՝  Հայաստանի Ազգային ժողովի նախագահն այնքան էլ կարդացած մարդ չէ։ Իսրայելում գերիների հետ կապված կա հատուկ համակարգ  և ամեն մի զինվոր գիտի, որ Իսրայելը գերուն գերության մեջ չի թողնի և կանի ամեն ինչ, որպեսզի նա ազատվ արձակվի։ Իսկ գերին իր հերթին պետք է անի ամեն ինչ, որ ողջ մնա։ Այսինքն՝ նա պետք է անի իրենից կախված ամեն բան կենդանի մնալու համար և երբ իրեն արդեն ազատեն ու  վերադառնա տուն, արդեն այստեղ կորոշեն՝ ինքը մեղավո՞ր էր, ինչպե՞ս  հայտնվեց գերության մեջ։ Երևի բոլորդ գիտեք, որ մի գերու համար, Իսրայելը համարյա 1000 մարդու ազատ արձակեց, որից 300-ը  պարզապես ահաբեկիչներ էին։ Բայց Իսրայելը գնաց այդ քայլին։ Սա՝ գերիների մասին, որպեսզի ԱԺ նախագահն էլ պատկերացում կազմի։

Հիմա այն մասին, որ Իսրայելը կոչնչացներ վերցրած ինքնաթիռը․․․ ԱԺ նախագահը երևի մի բան լսել է, բայց գուցե չի հիշում, որ ամբողջ աշխարհում գիտեն  մի հայտնի օպերացիայի մասին։ Դա երբ  Air France-ի՝ Թել Ավիվից Փարիզ թռչող Airbus ինքնաթիռն առևանգեցին։ Այդ ժամանակ Իսրայելը օպերացիա  իրականացրեց, և քանի որ այն  տեղի ունեցավ էնտեբբե քաղաքում, ստացավ համանուն օպերացիայի անվանումը։ 5 ինքնաթիռ գիշերը եկան, իրականացրեցին օպերացիա, բոլորին ազատ արձակեցին, իսկ օպերացիա իրականացնողները  վտանգեցին սեփական կյանքը։ Մեկ մարդ մահացավ և այդ մարդը նախկին վարչապետ  Բենյամին Նաթանյահուի հարազատ եղբայրն էր։ Նա այդ խմբի ղեկավարն էր՝ Յոնաթան  Նաթանյահուն։ Նա մահացավ, բայց բոլորին ազատ արձակեցին ու ինքնաթիռներով վերադարձրեցին Իսրայելին։ Այսինքն ստացվում է, որ ամբողջությամբ հակառակ բան է ասել ձեր Ազգային ժողովի նախագահը։

Ես միշտ փնտրում եմ նման հայտարարությունների պատճառը։ Մեզ մոտ մի քանի օր առաջ՝ ահաբեկիչը Երուսաղեմում հարձակվեց մի մարդու վրա ու դանակով մի քանի հարված հասցրեց։ Նրան վնասազերծեցին։ Այո՛, այդ ժամանակ ահաբեկիչը ոչնչացվում է, բայց դա միանգամայն այլ պատմություն է։ Միգուցե նա ուզում էր գեղեցիկ մի բան ասել՝ տեսեք, երբ ահաբեկիչը ինքնաթիռ  է առևանգում, ինքնաթիռը ոչնչացվում է։ Բայց ստացվեց հարյուր տոկոսանոց հակառակ մի բան։ Այստեղ ձեր Ազգային ժողովի նախագահը չի կարող ասել, որ սա կեղծիք է, ֆեյք է, մոնտաժված է։ Փառք Աստծո ես հայերեն հասկանում եմ ու այդ հայտարարություններն ինքս լսել եմ։ Անկեղծ ասած՝ շատ զարմացած էի, ուզում էի հարց ուղղել նույնիսկ՝ ինչու՞ ԱԺ նախագահին չհարցնել, թե նա ինչ նկատի ուներ, որովհետև եթե մարդկային տեսակետից դիտարկենք, ապա նա պարզապես հիմարություն է ասել։

-Գուցե այս համեմատությունը փորձ էր անելու այնպես, որ արդարացվի այն փաստը, որ առայսօր ՀՀ իշխանությունները չեն կարողացել վերադարձնել բոլոր գերիներին։

-Տեսեք՝ երբ նա խոսում էր գերիների մասին,  մի անհասկանալի իրավիճակ ստեղծվեց։ Նա խոսում էր ռազմագերիների մասին ու միանգամից անցում կատարում Իսրայելի օրինակին, անհասկանալի է, նա ում՝ ինչ էր համարում։ ԱԺ նախագահը ադրբեջանցիների՞ն էր համարում ահաբեկիչ, թե՞ հայ գերիներին։ Այս երկու էպիզոդներն իրար հետ համատեղելի չեն։ Ըստ իս՝ շատ անհաջող անցում էր։ Ինչքանով ես եմ հասկանում՝ այսօր Հայաստանում ասել, որ ինչ-որ բան պետք է անել այնպես, ինչպես Իսրայելում են անում,  նման է  նրան, որ ներքին խնդիրները փորձես քո վրայից թոթափել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում