Wednesday, 19 01 2022
Ցինիզմ է․ Մոսկվան շանտաժի է ենթարկում միջազգային  հանրությանը մեր հողում իր անօրինական ներկայությամբ  
Հեղափոխությունից հետո ՄԻԵԴ վճիռներն ավելացել են. ուշագրավ իրավիճակ «Ժողովուրդ»
Դոն Պիպոն ստիպված է եղել հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. նրա տունը նորից խուզարկել են․ «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Իսկ մեկ շաբաթ անց պատերազմ էր
Էրդողանի Ասրիկա նախագիծը
01:00
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 18 մլն նոր դեպք
00:45
Լուկաշենկոն հաստատել է, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել փետրվարին
Վահագն Խաչատուրյանը և Կատարինա Բյորլին Հանսենը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները
Սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախաբ լինել Հայաստանի նկատմամբ․ Արամ Ա
Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է Մենթոր դպրոցների բաց մրցույթ
Նոր նշանակում՝ փոխվարչապետի աշխատակազմում
Ղազախստանում արտակարգ դրության ռեժիմն ամբողջությամբ կչեղարկվի հունվարի 19-ին
23:15
Ֆրանսիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Ալիևի հայտարարությունը Վալերի Պեկրեսի հասցեին
23:00
ԵՄ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ խթանիչի կիրառումը ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 31 հազար 252 նոր դեպք
Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Իշխան Սաղաթելյանի հայտարարությունից պետական դավաճանության հոտ է գալիս
Վովա Գասպարյանի աղմկոտ գործի լայն ինտրիգները
21:50
Լավրովը և Բլինքենը կարող են հանդիպել մոտ ժամանակներում
21:40
Հունաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ է կազմել
21:30
Էրդողանը կրկին ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ
21:20
Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում
ՍիվիլՆեթը, Թրանսփարենսին դատարանով կառավարությունից պահանջում են Պղնձամոլիբդենայինի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը
Վերջին 20 տարիների ընթացքում մեր արտահանման կառուցվածքը դեգրադացվել է
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում
Մեկնարկում է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագիրը
Երևանն ու Անկարան շեշտադրում են հարաբերությունների նորմալիզացիան, ոչ թե հաշտությունը․ դա շատ կարևոր է
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով նիստին քննարկվեց ապացույցների թույլատրելիության հարցը

Ինչ են խոսել Բայդենն ու Պուտինը. Հայաստանի համար երկու կարևոր հանգամանք

Դեկտեմբերի 7-ին համաշխարհային ուշադրությունը կենտրոնացած էր թիվ մեկ քաղաքական իրադարձությանը՝ ԱՄՆ ու ՌԴ նախագահների տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպմանը, որը երկրորդն է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տասամսյա պաշտոնավարման ընթացքում: Առաջինն ինչպես հայտնի է, տեղի ունեցավ Ժնևում՝ հունիսին, դեմ առ դեմ ձևաչափով: Ինչո՞ւ երկրորդ անգամ Բայդեննն ու Պուտինը որոշեցին շփվել տեսակոնֆերանսի ձևաչափով, բարդ է ասել: Չի բացառվում, որ ավելորդ ժամանակ խնայելու համար, որ կարող էր խլել որևէ երկրում նրանց հանդիպման կազմակերպումը, իսկ գուցե նաև կան ավելի պարզ պատճառներ, կապված համաճարակի կամ այլ հարցերի հետ: Բոլոր դեպքերում, անկախ ձևաչափից անկասկած է, որ ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը միջազգային առանցքային իրադարձություն է, որի արդյունքը եթե ոչ ամբողջապես, հիմա հիմնարար նշանակություն ու ազդեցություն է ունենալու միջազգային իրադարձությունների, միջազգային իրավիճակի համար: Բայց, այն, թե ինչ արդյունք է ունեցել Բայդեն-Պուտին մոտ երկու ժամ տևած երկրորդ հանդիպումը, բավականին անորոշ է:

Թե ամերիկյան, թե ռուսական կողմերը գերադասել են բարձրաձայնել ընդհանուր տեղեկություններ: Առայժմ սուղ է նաև արտահոսքերի հանգամանքը: Հայտնի է, որ քննարկման երկու ժամերի ընթացքում բավականին մեծ հատված է զբաղեցրել ուկրաինական խնդիրը: Ըստ տարածված տեղեկությունների, Բայդենը ՌԴ նախագահին է հայտնել ԱՄՆ ու եվրոպական դաշնակիցների անհանգստությունը Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի կապակցությամբ, իսկ Պուտինն էլ Բայդենին է փոխանցել ՌԴ անվտանգային անհանգստությունը: Այլ կերպ ասած, հրապարակային մակարդակում եղածը բոլորովին նոր բան չէ և ակնհայտորեն բոլորովին բավարար նյութ չի տալիս Բայդենի և Պուտինի բանակցության որևէ արդյունքի մասին շատ, թե քիչ ստույգ պատկերացում կազմելու, խոսակցության բուն բովանդակությունն ու շեշտադրումները եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե զգալի մասով կռահելու համար: Իսկ ենթադրություններն այստեղ բոլորովին տեղին չեն, քանի որ բավականին բարդ, խրթին, հակասական և բազմազան իրավիճակ է համաշխարհային քաղաքականության բոլոր ուղղություններով: Հայաստանի համար այստեղ կա թերևս հետաքրքրության երկու առանցքային հանգամանք: Հետաքրքրության ասպեկտները անշուշտ շատ են, սակայն երկուսը առանցքային են և զգալիորեն պայմանավորում են մնացյալ առումներով իրավիճակը, միջավայրը և զարգացման հնարավոր տրամաբանությունը: Մեկը գլոբալ կայունությունն ու դրա համատեքստում Կովկասի կայունության խնդիրն է, և մյուսը՝ ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության աստիճանն ու բնույթը, դրա բազմաշերտ տրամաբանությունը: Բայդեն-Պուտին հանդիպումը գոնե առայժմմ թույլ չի տալիս գնահատել, թե ինչ ազդեցություններ կարող ենք սպասել այդ իմաստով: Թեև, կայունության առումով թերևս շատ թե քիչ դրական ազդակ կարող ենք դիտարկել այն, որ երկու նախագահների հանդիպմանը զուգահեռ հրապարակվեց Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը արցախյան, հայ-ադրբեջանական խնդրի առնչությամբ:

Սա դիտարկել որպես կայունության հաստատուն երաշխիք, թերևս կլինի չափազանցություն, սակայն դրան ուղղված կարևոր ազդակ է, որը պետք է ընդունել ի գիտություն: Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությանը տրամաբանությանը, ապա այստեղ ամեն ինչ բավականին բարդ է: Ասել, թե իրավիճակը կգնա որևէ ուղիղ, կամ մասնակի միջնորդավորված բախման՝ ինչպես օրինակ Ուկրաինայում, թերևս քիչ հավանական է: Կողմերը պարզապես գերադասում են խաղալ առավելագույն բարձր խաղադրույքով, սակայն առայժմ թերևս հստակ կառավարում են իրադրությունը: Միաժամանակ, այստեղ կա մեկ այլ նուրբ շերտ, որն արտահայտվում է Բայդեն-Պուտին զրույցից դուրս մի հայտարարության մեջ: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը, որն ի դեպ հոկտեմբերին եռօրյա քննարկումներ էր ունեցել Մոսկվայում, Սենատի հանձաժողովում հայտարարել է, թե կա մտավախություն, որ Պուտինն ուզում է վերականգնել ԽՍՀՄ: Նուլանդը հայտարարել է, որ այդ մտավախությունն ու մտահոգությունը պետք է լինի ԱՄՆ ներքին, նաև ՆԱՏՕ ու ԵՄ դաշնակիցների հետ միասնության հիմքում: Այլ կերպ ասած, ԱՄՆ մի կողմից արձանագրում է այդ վտանգը, մյուս կողմից ակնհայտորեն այն փորձում օգտագործել եվրաատլանտյան բևեռը իր շուրջ կոնսոլիդացնելու համար: Ըստ այդմ առնվազն կարող է առաջանալ հարց, թե արդյո՞ք ԱՄՆ այդ կոնսոլիդացիան առավել արագ և հաստատուն ապահովելու համար իր հերթին չի խթանի Ռուսաստանի՝ որոշակի կառավարելիությամբ կոշտ քաղաքականությունը, այսպես ասած վտանգը առարկայացնելու և հետևաբար իր շուրջ եվրաատլանտյան համակարգի անվերապահ կոնսոլիդացիա, ըստ այդմ ԱՄՆ ազդեցություն արձանագրելու համար: Սա իհարկե բարդ հարց է միարժեք պատասխան փնտրելու համար, սակայն հարց, որը ունի դիտարկման կարիք նաև Հայաստանի համար, որը ռուսական քաղաքականության սահմանագծում է, բայց կարծես թե մոտ չէ ամերիկյան քաղաքականության կենսական սահմաններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում