Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00

Վարչապետը կրկին պնդեց՝ ՀՀ-ն շահագրգռված է բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ։ Ազգային ժողովում Կառավարության անդամներից ուղղված հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։ Մկրտչյանը վարչապետին հարցրեց, թե արդյոք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը միջանցքի բաղադրիչներ չի պարունակում:

«Մեր բոլոր մեկնաբանությունները մանրամասն ձևակերպված է Արտաքին գործերի նախարարության դեկտեմբերի 7-ի մեկնաբանության մեջ։ Հիմա հարցի էությունը որն է, ուզում եք ստանաք պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ ունե՞նք պայմանավորվածություն, թե՞ դուք ուզում եք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք։ Ես ձեր ասած մեկնաբանությունների հետ համաձայն չեմ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև անդրադարձավ պատգամավորի այն դիտարկմանը, թե Հայաստանի Հանրապետության հաշվին ճանապարհ է տրվում։ Փաշինյանը կրկին պնդեց՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ այն ընկալմամբ, որ, Ադրբեջանը պետք է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն ստանա Նախիջևանի հետ Հայաստանի Հանրապետության տարածքով, Հայաստանի Հանրապետությունն էլ Ադրբեջանի տարածքով էլ երկաթուղային կապ ստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև ավտոմոբիլային հաղորդակցություն Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն։

«Կարծում ենք՝ պետք է գնանք այս տրամաբանության լուծումների և կարծում ենք, որ այն ինչ-որ մենք առաջարկում ենք և այն ինչ արձանագրել ենք երեկ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ լիարժեք համապատասխանում է մեր երկրի շահերին։ Նախկինում ասել եմ, որ չեմ հասկանում այն հռետորաբանությունը, որ մեր բոլոր ճանապարհները պետք է փակ լինեն, որպեսզի ոչ մեկ մեր ճանապարհով չանցնի, որովհետև, ընդհակառակը, այդ տրամաբանությունը միշտ առաջ են քաշել նրանք, ովքեր ցանկացել են, որ Հայաստանով տրանզիտ չլինի, Հայաստանի տրանսպորտային ուղիները փակ լինեն և այդպես շարունակ»,- եզրափակեց Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում