Հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների արտգործնախարարների մակարդակով արված հայտարարությունը: Սերգեյ Լավրովը դրա մասին ազդարարել էր դեռ դեկտեմբերի 2-ին, բայց հայտարարությունը հանրայնացվեց միայն դեկտեմբերի 7-ին: Ի դեպ, ուշադրության է արժանի, որ եռյակի հայտարաությունը հանրայնացվեց Բայդեն-Պուտին տեսակապին և Հաագայի դատական վճռին զուգահեռ: Հայտարարության բովանդակությունը մինչև այդ եղած ստանդարտի մեջ է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ: