Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արդիական՝ մինչ օրս. Պարոնյան թատրոնի բեմ բարձրացավ «Արքան հրապարակում» ներկայացումը

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, ժամանակավրեպ չհամարելով ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Բլոկի «Արքան հրապարակում» ստեղծագործությունը, բեմադրել է գործի համանուն ներկայացումը:

Գունեղ, վառ, երաժշտական բեմադրության առաջնախաղը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին, «Երվանդ Ղազանչյան» փոքր թատերասրահում:

Դեռ 2017 թվականին էր Հակոբ Ղազանչյանը հանդիսատեսի դատին հանձնել «Արքան հրապարակում» ներկայացումը, սակայն՝ իր ուսանողների մասնակցությամբ: Այս անգամ բեմում Պարոնյան թատրոնի դերասաններն էին:

«Ինձ թվաց՝ այս գործն այսօր չափից ավելի արդիական է: Ավելի քան հարյուր տարի առաջ է գրվել, բայց ապշում եմ, թե ինչպես է ամեն ինչ կրկնվում, ինչպես է ամպլիտուդան մեզ բերում մի կետի, գնում ու նորից բերում: Ժողովո՞ւրդ, թե՞ ամբոխ, մտավորական-պետություն, մտավորական-իշխանություն, մտավորական-ամբոխ թեմայի շուրջ մտորումները հավերժ են: Ինձ մի պահ թվաց, թե «Արքան հրապարակում» գործը նոր է գրվել, թվաց, թե Հայաստանում է գրվել»,-նշում է Ղազանչյանը:

Ռեժիսորը մշտապես աշխատել է «պլակատային» գործեր չբեմադրել, չանդրադառնալ այնպիսի ստեղծագործությունների, որոնք ուղղակիորեն ինչ-որ բան են ասում ինչ-որ մեկին: Որոնք միայն ինչ-որ ժամանակահատվածում են արդիական:

«Ցավոք, անընդհատ անցնելու ենք այս կարուսելով: Այն սերնդի ներկայացուցիչներից եմ, որը մի քանի անգամ խաբվել է: Չգիտեմ, թե ինչ է լինելու, չգիտեմ, թե վաղը կամ մեկ ամիս հետո ինչ է լինելու: Հույս կա, որ մի լավ բան կպատահի, և, ինչպես ասվում է ներկայացման մեջ՝ նավերը կգան, բայց մեծ կասկած, տարակուսանք ևս կա»,-շեշտում է նա:

Ներկայացումն ավարտվում է հարցադրմամբ, թե գուցե միակ ելքն արտագաղթն է: Հակոբ Ղազանչյանը դա խնդիրների լուծում չի համարում, շեշտում է, որ ինչ էլ պատահի, ինքն այս ջրի, հողի մարդ է և չի գնա:

Խոսելով ժամանակի ընթացքում ներկայացման մեջ փոփոխություններ անելու մասին՝ ռեժիսորն ընդգծում է, որ երբեք չի մտածում, թե հարյուր տոկոսով լավ աշխատանք է բեմադրել և զարմանում է այն մարդկանց վրա, որոնք կարծում են, թե շեդեվրներ են ստեղծում: Ըստ Ղազանչյանի՝ պետք է տեսնել թերությունները:

«Դիտել եմ բեմադրությունն ու վստահ եմ, որ դեկտեմբերի 10-ի ներկայացմանն ինչ-որ բաներ անպայման փոփոխվելու են: Թերությունները տեսնելն ինքնազարգացման միջոց է: Տարիներ առաջ, երբ բեմադրություն էի անում Վրաստանում՝ Ռուսթավելու թատրոնում, հետևում էի Ռոբերտ Ստուրուայի «Համլետ» ներկայացման փորձին: Համլետի դերակատարին հարցրի. «Ճի՞շտ գիտեմ, որ սա բեմադրության չորրորդ տարբերակն է»: Նա էլ պատասխանեց, որ յուրաքանչյուր փորձը ներկայացման նոր տարբերակ է, քանի որ Ստուրուան կրկին կսկսի նոր տեսարաններ բեմադրել, փոփոխություններ մտցնել և այլն: Ես Ստուրուայից շատ բան եմ սովորել»,-պատմում է Հակոբ Ղազանչյանը:

Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Վահագն Մարգարյանը, Սոֆա Բաղդասարյանը, Արսեն Գևորգյանը, Բելլա Ամարյանը, Սոնա Մուրադյանը, Հասմիկ Մխիթարյանը, Արամ Մխիթարյանը, Արման Սիմիկյանը, Արև Հակոբյանը: Ստեղծագործությունը հայերեն է թարգմանել Գագիկ Դավթյանը, կոմպոզիտորը Վաչե Շարաֆյանն է, պարերը՝ Արտյոմ Գևորգյանի:

«Թագավորը հրապարակում» ստեղծագործությունը Ալեքսանդր Բլոկն անվանել է «պետերբուրգյան առեղծված»: Այն անմիջական կապ ունի առաջին ռուսական հեղափոխության իրադարձությունների հետ: Գլխավոր հերոսներն են ճարտարապետը, նրա դուստրը և բանաստեղծը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում