Tuesday, 27 09 2022
Ստեփանակերտում կայացել է Խաչերթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների
14:40
Վլադիվոստոկում ձերբակալվել է Ճապոնիայի հյուպատոսը
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված հայ քաղաքացիներին
14:10
Բլինքենը հայտարարել Է Աֆղանստանի հարցով ԱՄՆ-ի եւ Պակիստանի համագործակցության մասին
14:00
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված բանաձևով պահանջվում է ադրբեջանական պատերազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն և ամերիկյան պատժամիջոցներ
Մեր բանակցողը մշտական ճնշման ներքո է․ ամենակարևորը իշխանափոխությունն է․ Սեյրան Օհանյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային համաժողովին
Լուրերի օրվա թողարկում 13:30
13:27
Ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան 13 մլն մարդ
Զոհվածի ծնողն իրավունք չունի «պալիտիկայի» մեջ մտնել
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
Անպատժելիություն է, ավելին՝ պատերազմական հանցագործությունների համար պարգևատրվում են․ Աննա Մելիքյան
Վերին Լարսի սահմանային անցակետում կտեղակայվի շարժական զորահավաքային կետ
Ռուսաստանը բոլորին իր դեմ է տրամադրել, մերձավոր հարևանները ցնցվում են
12:55
Հայաստանում սկսվել են iPhone 14-ի նախնական պատվերները․ Apple-ի նոր արտադրանքի հիմնական բնութագիր
Վերացնելով Հռոմի ստատուտը կարող ենք սպառնալիքներ ստեղծել կատարվելիք հանցագործությունների մասով
12:46
Բանգլադեշում նավը շրջվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 55-ի
Մոսկվան «բաշիքյարթմա» էր արել թուրքերի հետ, բայց Լույս պետք է ծագի Հայաստանի վրա
12:41
Արեւմուտքը հազիվ թե ավելացնի սպառազինությունների մատակարարումները Կիեւին. Bloomberg
12:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երկու տարի առաջ այս օրը մեր ժողովուրդն առերեսվեց հերթական փորձության հետ. Նախագահ
Պետք է անհատական սանկցիաներ պահանջել․ աշխարհաքաղաքական շահերը դոմինանտ են մարդու իրավունքներին
Երկրում տիրող իրավիճակով պայմանավորված` տուրիստական ընկերությունները փոխել են իրենց ուղղությունները
Լուրերի օրվա թողարկում 12:30
Ոստիկանները սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու դեպք են բացահայտել
Փառք ընկածներին. երկու տարի անց՝ պետական ողնաշարի հրամայականը
12:20
Անկարգությունների կազմակերպման մեղադրանքով Իրանում 12 մարդ է ձերբակալվել
Պարտվածի հետ այլ լեզվով են խոսում, մեզ քաղաքական գամփռ է պետք
Արցախի ԱԳ նախարարը հյուրընկալվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարանում
Ելիսեյան պալատում Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարություններով

Վերջ տվեք․ Ինչ ծուղակ է Հայաստանի համար Բրյուսելից առաջ

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հայաստանի համացանցում ահռելի թափ է հավաքել ռազմագերիների թեմայի քննարկումը, որի առիթ և պատճառ դարձավ ԱԺ նախագահի մասնակցությամբ արդեն բավականաչափ հայտնի տեսանյութի տարածումը: Հանրության մի ստվար մաս զբաղված է այդ առիթով ԱԺ նախագահին ու իշխանությանը քարկոծելով՝ օգտագործելով գերիների թեման, գերիների հարազատների զգացմունքները, իսկ հանրության մեկ այլ մաս էլ զբաղված է ԱԺ նախագահին ու իշխանությանը պաշտպանելով, դարձյալ օգտագործելով թեման, հրապարակ բերելով անգամ քրեական գործերից մանրամասներ, ըստ էության ստեղծելով մի մտայնություն, որ գերիները իրենք են ավելի շուտ մեղավոր գերության մեջ հայտնվելու համար: Այն, որ պատերազմի և ոչ մի դրվագ, այդ թվում գերիների հանգամանքը չի կարող ենթակա լինել միարժեք գնահատականի, առնվազն քանի դեռ հստակ չեն բոլոր մանրամասները, կասկածից վեր է: Բայց, հենց դրանով հանդերձ, պետք է վերջ տալ ծավալվող քննարկումներին, համացանցային, հասարակական-քաղաքական այն «մերկապարին», որ գերիների թեմայով կատարվում է, թեման վերածելով ներքաղաքական հարաբերություններ պարզելու միջոցի, գործիքի, քարի, որ իրար վրա են նետում խոշոր հաշվով ապակե տան կարգավիճակում գտնվող պետության տարբեր շերտեր: Եվ առավել ևս, որ այդ ապակե տան վրա առանց այդ էլ քիչ չեն դրսից եկող քարեր: Եվ բավական չէ, որ ահռելի ռեսուրս է պահանջվում դրսից եկող քարերից տունը պաշտպանելու համար, դեռ մի բան էլ հարկ է առաջաում պաշտպանել ապակե տան կարգավիճակում հայտնված Հայաստանը ներսից իրար վրա նետվող քարերից:  Սա իրավիճակ է, որ կարող է պետք լինել ում ասես, բայց ոչ երբեք Հայաստանին:

Խնդիրը անպայման պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ, բայց միայն գերիների վերադարձի հարցն ամբողջապես լուծելուց հետո, երբ մեր քննությունը, մեր հասարակական-քաղաքական տաք քննարկումները մեր հակառակորդները չեն կարող օգտագործել գերիների հարցի միջոցով մեզ վրա ճնշումները ուժգնացնելու համար: Եվ այս առումով առավել ևս ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հարցը այսպիսի գերտաք և մերկ ներքին ծավալում է ստանում Բրյուսելի Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ, որ կազմակերպվում է ԵԽ նախագահի ջանքով և որի ընթացքում, ինչպես ազդարարել էր Հայաստանի վարչապետը, քննարկվելու էին մարդասիրական հարցեր, բնականաբար նաև գերիների վերադարձի հարցը: Եվ հարց է առաջանում, թե ու՞մ էր պետք Բրյուսելի հանդիպումից առաջ Հայաստանում ծավալել այսպիսի ապակառուցողական և հակառակորդին «փաստարկ»  տվող թեժ գործընթաց, որը բոլորովին միտված չէ Հայաստանի դիրքը Բրյուսելից առաջ ամրապնդելուն, եթե չասենք, որ միտված է այն ակնհայտորեն թուլացնելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում