Հրաչյա Հակոբյանը հերթական անգամ իր կեղծ, սուտ հրապարակային հայտարարություններով փորձում է շեղել հանրության ուշադրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը հանցավոր տարրերի առկայությունն է։