Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, սկսվել են կանցլերի ընտրությունները. ինչպես սպասվում Է, երկրի կանցլեր կդառնա սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ Օլաֆ Շոլցը:
«Առաջարկվում Է Օլաֆ Շոլցի թեկնածությունը»,-ասել Է Բուդեսթագի նախագահ Բերբել Բասը՝ բացելով նիստը: Շոլցը կանցլերի պաշտոնում կփոխարինի Անգելա Մերկելին. վերջինս Գերմանիան ղեկավարել Է 16 տարի եւ որոշել Է այլեւս չառաջադրել իր թեկնածությունը: Մերկելը նույնպես ներկա Է նիստին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: