ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումը։ Հայաստանյան որոշ շրջանակներ անհանգստություն են հայտնել այդ որոշման առնչությամբ, մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ողջունել է որոշումը ու նշել․ «Հաագայի դատարանը բավարարեց Բաքվի դեմ Երեւանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները»։ Փաստաբան, «Ճշմարտության և արդարադատություն» կենտրոնի համահիմնադիր Միլենա Մաիլյանը նկատում է․ «Հաագայում Հայաստանը հաղթանակ տարավ, Բաքուն փորձում է այն պարտություն ներկայացնել»։