Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

41․7 միլիոն եվրո․ Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների դինամիկան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը շարունակում է աճել։ Մեր ազգային թիմի խաղացողների տրանսֆերային ընդհանուր արժեքն այս պահին 41․78 միլիոն եվրո է։ Սա բավական բարձր ցուցանիշ է։ Վերջին ամիսին 200 հազար եվրոյով ավելացել է «Բոկա Խունյորսում» ելույթ ունեցող Նորբերտո Բրիասկոյի տրանսֆերային արժեքը հասնելով երկու միլիլոն եվրոյի։ Մոտ մեկ ամիս առաջ էլ «Կադիսի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը գերազանցեց մեկ միլիոն եվրոն։ Տրանսֆերմարկետ պարբերականի տվյալներով՝ մեր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով և կազմում է 1․2 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Հարոյանը իսպանական ակումբ էր տեղափոխվել այս տարվա մայիսին։ Մինչ այդ նա ելույթ էր ունենում ղազախական «Աստանայում»։ Տեղափոխվելով Լա լիգա Հարոյանն աչքի ընկավ որակյալ խաղով դառնալով նաև գոլի հեղինակ։ Դրանով պայմանավորված հայ պաշտպանի տրասֆերը զգալիորեն աճեց։ Հոկտեմբերին, Հարոյանը դարձավ մեր ազգային թիմի 8-րդ ֆուտբոլիստը, որի տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրոն։ Վերջին մեկ տարվա ընթացքում մեր ազգային թիմում պատկերը զգալիորեն փոխվել է։

Դրական միտումն ինչ խոսք կապված է նաև նոր ֆուտբոլիստների համալրումով։ Մասնավորապես, Հայաստանի ազգային հավաքականում վերջին մեկ տարվա ընթաքում հայտնվեցին մի քանի նոր ֆուտբոլիստներ։ Նրանցից կարելի է առանձնացել մասնավորապես Խորեն Բայրամյանին, Էդուարդ Սպերցյանին և վերջապես Լուկաս Սելարայանին, որը հայկական ֆուտբոլային քաղաքացիություն ընդունեց հոկտեմբերին Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականի դեմ վերջին հանդիպումներին ընդառաջ։Սելարայանի պես բարձրակարգ ֆուտբոլիստը գալուստը ինչ խոսք մեծ իրադարձություն էր մեզ համար։ Այս ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան է անցկացնում ամերիկյան «Կոլուբս Քրյու» ակումբում։ Օրեր առաջ Սելարայանը երեք տարով երկարաձգեց պայմանագիրը իր ակումբի հետ։ Ըստ Տրանսֆերմարկետի Սելարայանի տրանսֆերն այսօր կազմում է 8 միլիոն եվրո։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Սելարայանի տրանսֆերը նվազել է 3 միլիոն եվրոյով։ «Կրասնոդարի» կազմում իր հերթին հիանալի մրցաշրջան է անցկացնում Էդուարդ Սպերցյանը, որը ճանաչվել է նախորդ մրցաշրջանի Ռուսաստանի ազգային լիգայի լավագույ երիտասարդ ֆուտբոլիստ։ Տպավորիչ խաղին զուգահեռ աճել է նաև 21-ամյա հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։ Այն ավելանալով 200 հազար եվրոյով՝ այժմ կազմում է 1․1 եվրո։ Ինչ վերաբերվում է Բայրամյանին, ապա այս ֆուտբոլիստի տրանսֆերը վերջին ամիսներին որոշակի անկում է ապրել։ 2020 թվականի համեմատ այն ավելացել էր 200 հազարով և նախորդ մրցաշրջանի ավարտին կազմում էր 3 միլիոն։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի վերջին ամիսներին Բայրամյանի տրանսֆերը նվազել է 250 հազր եվրոյով և հիմա կազմում է 2․5 միլիոն եվրո։ Երեկ Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» հետ պայմանագիր կնքած Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը ևս կազմում է 2․5 միլիոն եվրո։

Ինչևէ, եթե 2020 թվականի վերջին Հայաստանն ուներ 4 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում էր մեկ միլիոն եվրոն, ապա այսօր ունենք միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող միանգամից 8 ֆուտբոլիստներ։ Եվ այսպես, առաջին հորիզոնականում է մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերը կազմում է 15 միլիոն եվրո։ Մխիթարյանից հետո հայաստանցի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը Սելարայանն է։ Վերջինիս հաջորդում է «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է, ում տրանսֆերը 3․5 միլիոն եվրո է։ Խորեն Բայրամյանը չորրորդ հորիզոնականում է, իսկ լավագույ հնգյակը եզրափակում է Տիգրան Բարսեղյանը։ Բալեկյանը գտնվում է 6-րդ հորիզոնականում է։ Վարազդատ Հարոյանը միլիոնանոց ֆուտբոլիստների հաշվարկում 7-րդն է, իսկ 8-րդ հորիզոնականում Էդուարդ Սպերցյանն է։ Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստերի հիմնական մասն ունեն մեկ միլիոն և ավելւ տրանսֆերային արժեք ինչ բավական լավ ցուցանիշ է։

Մեր հավաքականի 9-րդ միլիոնանոց ֆուտբոլիստը կարող է դառնալ «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Ըստ ղազախական մամուլի Հովհաննիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հայտնվել իսպանական Լա լիգայի թիմերից մեկում։ Վերջին ամիսներին Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով և կազմում է 900 հազար եվրո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում