Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Ի վերջո հրապարակվեց. Երեք արտգործնախարարների կոչը Հայաստանին ու Ադրբբեջանին

Դեկտեմբերի 7-ի երեկոյան ԵԱՀԿ պաշտոնական կայքում հայտնվեց Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ արտգործնախարարների համատեղ հայտարարությունը: Դրա մասին դեռևս դեկտեմբերի 2-ին ազդարարել էր ՌԴ արտգործնախարար Լավրովը, նշելով, որ ընդունել են հայտարարություն ԵԱՀԿ նախարարական ժողովի շրջանակում: Սակայն, դեկտեմբերի 2-ին ընդունված և ազդարարված հայտարարությունը չէր հրապարակվում փաստորեն մինչև դեկտեմբերի 7-ը՝ հինգ օր: Ինչն էր պատճառը, պարզ չէր: Այդ առնչությամբ մի քանի անդրադարձերում դիտարկեցի որոշակի հնարավոր խնդիրներ, որ կարող էին առաջացած լինել համանախագահ երկրների միջև: Ընդ որում, այդ համատեքստում էր հնարավոր դիտարկել նաև այս ընթացքում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության, Սոչիի պայմանավորվածությունների ձգձգման ուղղությամբ քայլերը, թերևս ոչ առանց Թուրքիայի հովանու: Եվ ահա, ի վերջո համանախագահ երեք երկրների արտգործնախարարների հայտարարությունը հրապարակված է և այստեղ թերևս առաջնային ուշադրության առարկա է այն, որ հայտարարությունը հնգօրյա ձգձգումից հետո հրապարակվում է դեկտեմբերի 7-ին՝ ԱՄՆ և ՌԴ նախագահների տեսավեհաժողովին զուգահեռ կամ դրանից անմիջապես հետո: Խնդիրն անշուշտ այստեղ անմիջական կապակցվածությունը կամ ուղիղ պատճառահետևանքային կապը չէ, այլ հնարավոր է ընդհանուր մթնոլորտը: Բոլոր դեպքերում, Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների հայտարարության հանրայնացումը կարևոր է, առավել ևս երբ դրա բովանդակությունը արտահայտում է համատեղ աշխատանքը շարունակելու նրանց պատրաստակամությունը: Իհարկե Հայաստանի համար դարձյալ տհաճ է լսել հավասարության նշանի ներքո արվող գնահատականներն ու երկու կողմերին հրադադարը պահելու, լարումից խուսափելու, մարդասիրական հարցերում միջազգային կանոնների հանդեպ պատասխանատու լինելու կոչերը, սակայն մեծ հաշվով սա նորություն չէ և սրա խորքային պատճառները նաև հասկանալի են:

Ուշադրության է արժանի այն, որ հայտարարության մեջ երեք արտգործնախարարները, այսինքն նաև ԱՄՆ ու Ֆրանսիան կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ և իրագործել նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունները: Այլ կերպ ասած, ԱՄՆ ու Ֆրանսիան առնվազն հայտարարության մակարդակում ճանաչում են Ռուսաստանի դերը եռակողմ ձևաչափում և կողմերին կոչ անում շարժվել ըստ այդ ձևաչափի ճանապարհային քարտեզի:

Միաժամանակ, համանախագահները կոչ են անում շարունակել համանախագահության հովանու ներքո Նյու Յորքում և Փարիզում սկզբնավորված գործընթացը՝ արտգործնախարարների հանդիպման ձևաչափով: Այստեղ ուշագրավ է այն, որ Ստոկհոլմում այդ ձևաչափով սպասվող երրորդ հանդիպումը չկայացավ Ադրբեջանի դեմարշի պատճառով: Մեծ հաշվով, Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների արտգործնախարարների մակարդակի հայտարարությունը անկասկած չի ունենալու մոգական ազդեցություն իրավիճակի լարվածությունը թուլացնելու առումով, սակայն կարևոր է այն տեսանկյունից, որ եռյակը արտահայտում է Մինսկի խմբի ձևաչափով աշխատելու հանձնառություն, ինչն այս պահին Հայաստանի համար կարևոր է, հաշվի առնելով, որ գոնե առայժմ չեն նշմարվում շահեկան այլ ձևաչափեր, փոխարենը առկա է «3+3»-ի մարտահրավերը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում