Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանից դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Տիգրան Տ-ն է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Տիգրան Տ-ն դանակի հարված է ստացել պարանոցի և ազդրի հատվածում։