Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար բանակցություններից հետո դրանց արդյունքները կքննարկի Մեծ Բրիտանիայի և եվրոպական երկրների ղեկավարների հետ բարձրագույն մակարդակով: Այդ մասին հայտնում է Բլումբերգ լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները դեկտեմբերի 7-ի հեռավար բանակցությունների ընթացքում քննարկելու են Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը, ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի սահմանները և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը անվտանգության երաշխիքների վերաբերյալ: