Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Բաքուն մի բան է ասում, Երևանը՝ հակադարձում, Մոսկվան՝ լռում․ նախորդ անգամ հասան արյունահեղ պատերազմի, ինչի՞ են ուզում հասնել հիմա․ Տարասով

Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին՝ Բաքվին կոչ անելով «զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերվող պայմանավորվածությունների իրագործմանը»:

«Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը», – հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Իլհամ Ալիևը, հիշեցնենք, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանին նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին նշեց․«Ադրբեջանը հետևողականորեն խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, որը Արևմտյան Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ։ Մինչդեռ նշեմ, որ այդ ճանապարհը պետք է գտնվի ռուսական ՖՍԲ-ի վերահսկողության տակ, դա է ենթադրում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Ռուսաստանը, ինչպես Ձեզ հայտնի է, չի օգտագործում Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Փոխվարչապետերի հանձնաժողովը քննարկում է այդ հարցը, բայց ցավոք սրտի, չեն բարձրաձայնում քննարկումների արդյունքները։ Դա էլ կողմերին հնարավորություն է տալիս մանիպուլացնել իրավիճակը»։

Տարասովն ընդգծեց՝ ըստ Ադրբեջանի հարցը լուծված է, իսկ Հայաստանը հերքում է դա՝ պնդելով, որ Բաքուն սադրիչ գործողությունների է գնում․«Այստեղից էլ կշտամբանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին։ Ես կարծում եմ, որ պետք է փոխվարչապետերը բարձրաձայնեն քննարկումների օրակարգը։ Այնքան ժամանակ, որքան նման գաղտնիության մթնոլորտ կլինի, մենք կունենանք այն ինչ ունենք։ Տեսեք՝ այսքան տարի ձգձգվում էր ղարաբաղյան հակամարտությունը ու այդքան տարի գաղտնի բանակցություններ էին տարվում։ Հենց այդ գաղտնիությամբ էլ եկան հասան արյունահեղ պատերազմի։ Թե ինչի կհասնեն հիմա՝ կսպասենք ու կտեսնենք»։

Մեր այն դիտարկմանը, որ ադրբեջանական կողմն ուզում է, որ այդ միջանցքը լինի իր սուվերեն վերահսկողության ներքո և ոչ Ռուսաստանի կամ Հայաստանի, Ստանիսլավ Տարասովն արձագանքեց․ «Գիտեք՝ ես չեմ որոշում այդ ամենը։ Դա ենթադրում է նոյեմբերի 9-ի պայմանագիրը։ Կարծեմ՝ 9-րդ կետով հստակ նշվել է, թե ում վերահսկողության ներքո կլինի։ Հարցն այն չէ, թե ով ինչ է ուզում։ Հայաստանն այսպես է ասում, Ադրբեջանն այնպես, Մոսկվան էլ այլ կերպ։ Ի՞նչ գաղտնի բան կա, պետք է բոլոր երեք կողմերը հանդես գան պաշտոնական հայտարարություններով։ Բաքուն այսպես է խոսում, Երևանը հերքում, Մոսկվան՝ լռում․․ ինչպե՞ս վարվել»։

Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանի այսպիսի հռետորաբանության պայմաններում հնարավո՞ր է գնալ կոնստրուկտիվ քննարկումների․ «Գիտեք՝ ես 100 տոկոսով համաձայն եմ, որ Բաքվի ու Երևանի միջև փակ քննարկումներ են տեղի ունենում։ Կողմերը գաղտնիության պայմաններում ինչ-որ բան են քննարկում, իսկ հրապարակավ՝ իրար կշտամբում։ Համենայնդեպս ես այդպիսի տպավորություն ունեմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում